Մայիսի 28-ին, ժամը 00:30-ի դրութեամբ, ՀՀ ԱՆ քրէակատարողական հիմնարկներից ազատ էն արձակուել թուով 267 դատապարտեալ


Մայիսի 28-ին, ժամը 00:30-ի դրութեամբ, ՀՀ ԱՆ քրէակատարողական հիմնարկներից ազատ էն արձակուել թուով 267 դատապարտեալ

  • 28-05-2011 12:41:07   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հայաստանի Հանրապետութեան արդարադատութեան նախարարութեան քրէակատարողական ծառայութիւնում մայիսի 27-ից սկսուել է ՀՀ անկախութեան հռչակման 20-րդ տարեդարձի կապակցութեամբ յայտարարուած համաներմամբ դատապարտեալներին ազատ արձակելու գործընթացը: Ըստ ՀՀ ԱՆ Քրէակատարողական վարչութեան հասարակայնութեան հետ կապերի բաժանմունքի պետ Արսէն Բաբայեանի, մայիսի 28-ին, ժամը 00:30-ի դրութեամբ, ՀՀ ԱՆ քրէակատարողական հիմնարկներից ազատ էն արձակուել թուով 267 դատապարտեալ: Համաներմամբ ազատ արձակուած դատապարտեալների քանակը ներկայացւում է ըստ քրէակատարողական հիմնարկների. «Նուբարաշեն» - 27 «Էրեբունի» - 70 «Վարդաշեն» - 25 «Դատապարտեալների հիւանդանոց» - 14 «Երեւան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակայ դատապարտեալներ չկան) «Արթիկ» - 33 «Վանաձոր» - 8 «Սեւան» - 21 «Հրազդան» - 16 «Աբովեան» - 1 «Գորիս» -11 «Կոշ» - 41 Համաներմամբ դատապարտեալների ազատ արձակման գործընթացը շարունակւում է: Քրէակատարողական վարչութեան հասարակայնութեան հետ կապերի բաժանմունքը պարբերաբար տեղեկութիւններ կը տրամադրի հանրութեանը` ազատ արձակուած դատապարտեալների քանակի վերաբերեալ:
  -   Հասարակութիւն