Մայիսի 27-ին, ժամը 20:30-ի դրութեամբ, ՀՀ ԱՆ քրէակատարողական հիմնարկներից ազատ էն արձակուել թուով 117 դատապարտեալ


Մայիսի 27-ին, ժամը 20:30-ի դրութեամբ, ՀՀ ԱՆ քրէակատարողական հիմնարկներից ազատ էն արձակուել թուով 117 դատապարտեալ

  • 27-05-2011 21:56:37   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հայաստանի Հանրապետութեան արդարադատութեան նախարարութեան քրէակատարողական ծառայութիւնում մայիսի 27-ից սկսուել է ՀՀ անկախութեան հռչակման 20-րդ տարեդարձի կապակցութեամբ յայտարարուած համաներմամբ դատապարտեալներին ազատ արձակելու գործընթացը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեց Քրէակատարողական վարչութեան հասարակայնութեան հետ կապերի բաժանմունքի պետ Արսէն Բաբայեանը, մայիսի 27-ին, ժամը 20:30-ի դրութեամբ, ՀՀ ԱՆ քրէակատարողական հիմնարկներից ազատ էն արձակուել թուով 117 դատապարտեալ: Համաներմամբ ազատ արձակուած դատապարտեալների քանակը ներկայացւում է ըստ քրէակատարողական հիմնարկների. «Նուբարաշեն» - 27 «Էրեբունի» - 5 «Վարդաշեն» - 23 «Դատապարտեալների հիւանդանոց» - 14 «Երեւան Կենտրոն» - 0 «Արթիկ» - 6 «Վանաձոր» - 5 «Սեւան» - 15 «Հրազդան» - 0 «Աբովեան» - 1 «Գորիս» -1 1 «Կոշ»- 10 Համաներմամբ դատապարտեալների ազատ արձակման գործընթացը շարունակւում է: Քրէակատարողական վարչութեան հասարակայնութեան հետ կապերի բաժանմունքը պարբերաբար տեղեկութիւններ կը տրամադրի հանրութեանը` ազատ արձակուած դատապարտեալների քանակի վերաբերեալ:
  -   Հասարակութիւն