Մայիսի 27-ին, ժամը 20:30-ի դրութեամբ, ՀՀ ԱՆ քրէակատարողական հիմնարկներից ազատ էն արձակուել թուով 117 դատապարտեալ
27-05-2011 21:56:37 | Հայաստան | Հասարակութիւն
Հայաստանի Հանրապետութեան արդարադատութեան նախարարութեան քրէակատարողական ծառայութիւնում մայիսի 27-ից սկսուել է ՀՀ անկախութեան հռչակման 20-րդ տարեդարձի կապակցութեամբ յայտարարուած համաներմամբ դատապարտեալներին ազատ արձակելու գործընթացը:
Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեց Քրէակատարողական վարչութեան հասարակայնութեան հետ կապերի բաժանմունքի պետ Արսէն Բաբայեանը, մայիսի 27-ին, ժամը 20:30-ի դրութեամբ, ՀՀ ԱՆ քրէակատարողական հիմնարկներից ազատ էն արձակուել թուով 117 դատապարտեալ:
Համաներմամբ ազատ արձակուած դատապարտեալների քանակը ներկայացւում է ըստ քրէակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» - 27
«Էրեբունի» - 5
«Վարդաշեն» - 23
«Դատապարտեալների հիւանդանոց» - 14
«Երեւան Կենտրոն» - 0
«Արթիկ» - 6
«Վանաձոր» - 5
«Սեւան» - 15
«Հրազդան» - 0
«Աբովեան» - 1
«Գորիս» -1 1
«Կոշ»- 10
Համաներմամբ դատապարտեալների ազատ արձակման գործընթացը շարունակւում է:
Քրէակատարողական վարչութեան հասարակայնութեան հետ կապերի բաժանմունքը պարբերաբար տեղեկութիւններ կը տրամադրի հանրութեանը` ազատ արձակուած դատապարտեալների քանակի վերաբերեալ: