էլեկտրօնային անձնագիր տալու համար նախատեսւում է պետական տուրք` 25 հազար դրամի չափով


էլեկտրօնային անձնագիր տալու համար նախատեսւում է պետական տուրք` 25 հազար դրամի չափով

  • 28-11-2011 21:57:56   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ կառավարութիւնն առաջարկում է 2012թ.-ի յունուարի 1-ից Հայաստանի Հանրապետութեան քաղաքացու կենսաչափական տուեալներ պարունակող էլեկտրօնային անձնագիր տալու համար սահմանել պետական տուրք` 25 հազար դրամի, իսկ նոյնականացման քարտի տրամադրման համար` 3 հազար դրամի չափով: Այս դրոյքաչափերը նախատեսւում էն «Պետական տուրքի մասին» օրէնքում գործադիրի հեղինակած փոփոխութիւնների եւ լրացումների նախագծով, որն երկրորդ ընթերցմամբ քննարկուեց Ազգային ժողովի նոյեմբերի 28-ի արտահերթ նիստում: բացի այդ, նախագծով նախատեսւում է պետական տուրքեր սահմանել թուային տախոգրաֆի քարտ տալու համար: Մասնաւորապէս, վարորդի քարտի համար` 50 հազար դրամ: Պետական տուրքերի տարբերակուած չափեր էն սահմանւում նաեւ աւտոմոբիլային տրանսպորտով վտանգաւոր բեռնէր կամ չվնասազերծուած տարաներ փոխադրելու թոյլտւություն տալու համար` 10 հազար դրամ, ինչպէս նաեւ Տրանսպորտի նախարարների եւրոպական կոնֆերանսի անդամ պետութիւնների միջեւ ՀՀ բեռնափոխադրողներին անսահմանափակ քանակով երթեր կատարելու եւ միջազգային համաձայնագրերով սահմանուած մէկանգամեա
  -   Տնտեսութիւն