Հայաստանում կ'անցկացուի «Eթիկան եւ բիզնեսը 21-րդ դարում9 համաժողովը
28-11-2011 22:47:40 | Հայաստան | Տնտեսութիւն
Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը Հայաստանում կ'անցկացուի առաջին միջազգային տնտեսագիտական համաժողովը` ուսանողների մասնակցութեամբ: Համաժողովը կրում է «Էթիկան եւ բիզնեսը 21-րդ դարում» (Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի
ազդեցութիւնը եւ հետեւանքները) խորագիրը, որին կը մասնակցեն 12 երկրների 70-ից աւել ուսանողներ:
Համաժողովի ընթացքում ուսանողները կներկայացնէն զեկոյցնէր, ինչպէս նաեւ կլինի տարբեր դասախօսութիւններ եւ բանավէճ քննարկումներ: Գագաթնաժողովի գլխաւոր կազմակերպիչն է Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան (Հուաայ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի եւ Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի աջակցութեամբ: 5 օր շարունակ մասնակիցների ուշադրութեան կենտրոնում կլինէն ճգնաժամերին, դրանց յաղթահարման ուղիներին եւ էթիկական հարցերին վերաբերող մի շարք հանդիպումներ, խմբային քննարկումներ, զեկուցումներ, դասախօսութիւններ: Գիտաժողովի ընթացքում դասախօսութիւններով հանդէս կը գան Orange Armenia ընկերութեան, Ararat կոնեակի գործարանի, ՀՀ բանկերի միութեան եւ այլ կազմակերպութիւնների եւ միութիւնների ներկայացուցիչներ:
Համաժողովի բացման արարողութեանը, որին հրաւիրուած էն ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը, ազգային ժողովի պատգամաորներ եւ այլ պաշտօնատար անձինք, տեղի կ'ունենայ նոյեմբերի 29-ին, ժամը 10:00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մեծ հանդիսասրահում:
Գիտաժողովի մամուլի պատասխանատու` Հայկ Բեջանեան
հեռ. 055887898
էլ. հասցե bejanyan@asue-sc.am