2012թ.-ից 2 մլն դրամից աւելի ամսական եկամուտները կհարկուէն 25 տոկոս տոկոսադրոյքով` գործող 20 տոկոսի փոխարէն


2012թ.-ից 2 մլն դրամից աւելի ամսական եկամուտները կհարկուէն 25 տոկոս տոկոսադրոյքով` գործող 20 տոկոսի փոխարէն

  • 29-11-2011 15:11:04   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Ազգային ժողովը նոյեմբերի 29-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջութեամբ ընդունեց «Եկամտահարկի մասին» օրէնքում կառավարութեան հեղինակած փոփոխութիւնների եւ լրացումների նախագիծը: Ըստ այդմ, մասնաւորապէս, 2012 թուականի յունուարի 1-ից կը կիռարուի եկամտահարկի հաշուարկման դրոյքաչափերի եռաստիճան պրոգրեսիւ սանդղակ` ներկայիս երկաստիճանի փոխարէն, եւ 2 մլն դրամից աւելի ամսական եկամուտները կհարկուէն 25 տոկոս տոկոսադրոյքով` գործող 20 տոկոսի փոխարէն, իսկ մինչեւ 2 մլն դրամի չափով եկամուտների հարկման դրոյքաչափերը կը մնան անփոփոխ: այսպիսով` մինչեւ 80 հազար դրամ ամսական եկամտի դէպքում կը հարկուի հարկուող եկամտի 10 տոկոսը, 80 հազարից մինչեւ 2 մլն դրամի դէպքում` 8 հազար դրամին գումարած 80 հազար դրամը գերազանցող գումարի 20 տոկոսը, 2 մլն դրամից աւելի դէպքում` 392 հազար դրամին գումարած 2 մլն դրամը գերազանցող գումարի 25 տոկոսը: կառավարութեան հիմնաւորմամբ, փոփոխութեան նպատակն է տարբերակել 80 հազար դրամից աւելի եկամուտների դէպքում միջին եւ բարձր եկամուտ ստացող ֆիզիկական անձանց եկամուտների ներկայումս գործող հարկման հաւասար դրոյքաչափերը եւ բարձր եկամուտ ստացողների նկատմամբ կիրառել հարկման աւելի բարձր դրոյքաչափ:
  -   Տնտեսութիւն