Արմէն Աշոտեան. «Ներառական կրթութեան ոլորտում Հայաստանը համարւում է տարածաշրջանում առաջատարը»


Արմէն Աշոտեան. «Ներառական կրթութեան ոլորտում Հայաստանը համարւում է տարածաշրջանում առաջատարը»

  • 29-11-2011 15:57:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը նոյեմբերի 29ին ընդունել է Մակ-ի մանկական հիմնադրամի ( UNISEF) հայաստանեան ներկայացուցիչ Հենրիեթ Արենսին, ով վերջերս է ստանձնել իր առաքելութիւնը մեր երկրում: Ողջունելով հիւրին` նախարարը յոյս է յայտնել, որ ՀՀ ԿԳ նախարարութեան եւ UNISEF-ի համգործակցութեան արդիւնաւէտ փորձը հնարաւորութիւն կը տայ ձեւաւորել համատեղ աշխատանքի նոր ուղղութիւններ` յօգուտ Հայաստանի երեխաների: «Մենք կարեւորում ենք նոր եւ ինտենսիւ որակի համագործակցութիւնը: Յատկապէս երեխաների իրաւունքների պաշտպանութիւնն ու նրանց ապագայի համար յուսալի եւ ամուր հիմքերի ստեղծումը, ինչպէս նաեւ երեխայակենտրոն կրթական միջավայրի ապահովումը կրթութեան եւ գիտութեան նախարարութեան գերակայութիւնն է»,- մասնաւորապէս նշել է նախարար Ա. Աշոտեանը: Մակ-ի մանկական հիմնադրամի հայաստանեան ներկայացուցիչ Հ. Արենսին, նշելով, որ հաճոյքով է աշխատանքի անցել մեր երկրում, ընդգծել է, որ UNISEF-ի համար կրթութեան ոլորտն առանցքային է: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կրթութեան եւ գիտութեան նախարարութեան եւ մակ-ի մանկական հիմնադրամի կողմից համատեղ իրականացուող ծրագրերին, որոնցից կարեւորուել է յատկապէս համագործակցութիւնը ներառական կրթութեան ոլորտում: ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել, որ ներառական կրթութեան ոլորտում Հայաստանը համարւում է տարածաշրջանում առաջատարը, եւ նշել, որ այս ուղղութեամբ մշակւում էն նոր ծրագրեր: Կողմերը պատրաստակամութիւն էն յայտնել ապահովել բոլոր համատեղ ծրագրերի արդիւնաւէտ իրականացումն ու շարունակականութիւնը, ինչպէս նաեւ քննարկել նոր նախագծէր:
  -   Մամլո հաղորդագրություն