Մայիսի 23-ից 27-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 68.3 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 72.6 մլն ԱՄՆ դոլար


Մայիսի 23-ից 27-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 68.3 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 72.6 մլն ԱՄՆ դոլար

  • 27-05-2011 16:24:45   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Մայիսի 23-ից 27-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է 68 մլն 257 հազար 832 ԱՄՆ դոլար` 374.99 դրամ 1ամն դոլարի դիմաց միջին փոխարժէքով, վաճառուել 72 մլն 604 հազար 974 ԱՄՆ դոլար` 376.27 դրամ միջին փոխարժէքով: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան հաղորդագրութեան, նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 100 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 377 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱՅ» Բբը-ում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 19 մլն 180 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 377.27 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: Մայիսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 29.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերինը` 41.2 մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն