Սուրէն Քրմոյեան. Առողջապահութեան նախարարութիւնը դեղագործական ոլորտում յայտնաբերուած խախտումներին շատ խիստ է վերաբերւում


Սուրէն Քրմոյեան. Առողջապահութեան նախարարութիւնը դեղագործական ոլորտում յայտնաբերուած խախտումներին շատ խիստ է վերաբերւում

  • 29-11-2011 19:50:53   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Նոյեմբերի 29-ին «Հայելի» մամուլի ակումբում տեղի է ունեցել հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամաւոր Կարէն Աւագեանի, ՀՀ առողջապահութեան նախարարութեան աշխատակազմի ղեկավար Սուրէն Քրմոյանի եւ դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրէն Յակոբ Թօփչեանի մամուլի ասուլիսը: Այն հրաւիրուել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնութեամբ, նպատակը հայաստանեան դեղերի շուկայում առկայ խնդիրների մասին բարձրաձայնելն էր: Ըստ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան հաղորդագրութեան, հեհ-ի համակարգող Կարէն Աւագեանը, բացելով ասուլիսը, լրագրողներին ներկայացրել է մի շարք խնդրահարոյց հարցեր եւ կարեւորել դրանց արագ լուծման անհրաժեշտութիւնը, քանի որ դրանք անմիջապէս առնչւում էն մարդու առողջութեանը: Կ. Աւագեանը, մասնաւորապէս, առանձնացրել է ժամկէտանց դեղերի հարցը: Բանն այն է, որ տարբեր դեղատներում կարողանում էն տարբեր ճանապարհներով ժամկէտի խնդիրը լուծել` յաճախ դեղի ժամկէտը մկրատով հեռացնելով ու վաճառելով: Բանախօսը նշել է, որ դեղերի գովազդը որոշակի օրէնքներով կանոնակարգւում է, սակայն դեղատներում կարելի է հանդիպել պաստառների կամ տեղեկատուական թերթիկների, որոնք չէն ենթարկւում օրէնքի պահանջներին: Բացի այդ, տարբեր ֆիրմաների ներկայացուցիչներ հանդիպումների ընթացքում գողազդում էն զանազան դեղեր: «այս ամէնը ոչ մի կերպ չի կանոնակարգւում եւ մեծ ռիսկեր է պարունակում. նման գովազդները հնարաւոր է պարունակեն ոչ ճիշտ տեղեկութիւններէ,- նշել է Կարէն Աւագեանը: Նա նաեւ ընդգծել է, որ շուկայում հանդիպող դեղերի ներդիր-թերթիկները հիմնականում ռուսերէն կամ անգլերէն էն, եւ այսօր խիստ արդիական է հայերէնով ներդիր-թերթիկներ ունենալու հարցը: ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրէն Քրմոյեանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարութիւնը սահմանել է դեղերի արտադրութեան պատշաճ մայմանները, եւ այն ընկերութիւնները, որոնք չէն պահպանի սահմանուած նորմերը, 2013թ. յունուարի 1-ից կը դադարեն աշխատել: Նա նաեւ նշել է, որ առողջապահութեան նախարարութիւնը դեղագործական ոլորտում յայտնաբերուած խախտումներին շատ խիստ է վերաբերւում, ինչի վկայութիւնն էն մի շարք ընկերութիւնների նկատմամբ կիրառուած պատժամիջոցները: կ. Աւագեանն առանձնացրել է նաեւ դեղերի գների անուերահսկելիութիւնը. «մեծածախից մանրածախ շղթայում որոշ դեղատեսակների գներ աճում էն մինչեւ 200 տոկոս: Մենք պէտք է առանձնացնենք հիմնական դեղերի ցանկ, եւ սահմանուէն յստակ գներ, որոնք կը կանոնակարգուէն, եւ չի թոյլատրուի դրանց կամակայան գնաճը: Նման փորձ տարբեր երկրներում արդէն գոյութիւն ունիէ: Ինչպէս յայտնի է, բրենդային դեղերը շուկայում բաւականին թանկ արժեն, սակայն կան ջեներիկ դեղեր, որոնք իրենց որակով եւ ազդեցութեամբ չէն զիջում բրենդային արտադրանքին: Դրանք գնային առումով էապէս մատչելի էն: Փորձը ցոյց է տալիս, որ առողջապահութեան համակարգում, բժիշկների կողմից կիրառւում էն հիմնականում բրենդային դեղեր, այն դէպքում, երբ կարելի է օգտագործել ջեներիկ դեղեր, ունենալ բուժման լաւ արդիւնք` միաժամանակ լուծելով սոցիալական մեծ խնդիր: Ասուլիսում Կ. Աւագեանի կողմից առանձնացուել է նաեւ դեղատներում ոչ մասնագէտի աշխատելու փաստը: Յայտնի է, որ Հայաստանում մարդիկ սիրում էն ինքնաբուժմամբ զբաղուել, շատ յաճախ նրանք ոչ թէ բժշկի էն դիմում, այլ դեղ գնելիս խորհրդակցում էն դեղատան վաճառողի հետ: Իսկ ոչ մասնագէտ աշխատակցի խորհուրդները մեծ ռիսկեր էն պարունակում: կ. Աւագեանը նշել է, որ բարձրացուած խնդիրները Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մշտական ուշադրութեան կենտրոնում են եւ քննարկւում էն առողջապահութեան նախարարութեան հետ համատեղ` լուծումներ գտնելու նպատակով:
  -   Տնտեսութիւն