Աշտարակ-էջմիածին ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի հետեւանքով զոհուել է 3, վիրաւորուել մէկ քաղաքացի


Աշտարակ-էջմիածին ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի հետեւանքով զոհուել է 3, վիրաւորուել մէկ քաղաքացի

  • 01-12-2011 16:36:03   | Հայաստան  |  Հասարակութիւն

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը ներկայացրել է նոյեմբերի 30-ի եւ դեկտեմբերի 1-ի ճանապարհատրանսպորտային պատահարները: Ըստ այդմ՝ Դեկտեմբերի լույս մեկի գիշերը, ժամը 01-ի սահմաններում, Երեւանի Հերացու փողոցից Խանջյան փողոց տանող ստորգետնյա ճանապարհին իրար են բախվել «Զազսենս» եւ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ: Բախման հետեւանքով «Զազսենս» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդն ու 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարից հետո «Մերսեդես Բենց»-ի վարորդը դիմել է փախուստի` մեքենան թողնելով դեպքի վայրում: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 30-ին, ժամը 23.45-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Էջմիածին ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, ապա վրաերթի ենթարկել նշված մեքենայի մոտ կանգնած 4 անձանց, որոնցից երկուսը՝ 21-ամյա Արամ Սիմոնյանը եւ 31-ամյա Վահան Սահակյանը, տեղում մահացել են, իսկ մյուս երկու քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը՝ 27-ամյա Հարություն Միրզախանյանը, նույնպես մահացել է: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 30-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Ամասիա-Արեգնադեմ ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 30-ին, ժամը 15.15-ի սահմաններում, «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի Արամ Մանուկյան փողոցի թիվ 3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 11-ամյա մի աղջկա եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն:
  -   Հասարակութիւն