Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մանկական «Եւրատեսիլ 2011»-ի մասնակիցներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մանկական «Եւրատեսիլ 2011»-ի մասնակիցներին

  • 01-12-2011 17:02:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 1-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մանկական ?Եվրատեսիլ 2011? մրցույթի մասնակիցներին: Նորին Սրբությունը, ողջունելով ?Եվրատեսիլի? պատանի մասնակիցների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Եվրոպայի տարբեր երկրներից Հայաստան ժամանած երեխաներին ծանոթացրեց հայ ժողովրդի պատմությանը, ամենայն հայոց հոgեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: «Վստահ ենք, որ բոլորդ էլ ուրախ ու խանդավառ եք: Համերգի ժամանակ տարբեր բարձունքներ պիտի նվաճեք: Ցանկանում եմ, որ ձեր մեջ ուրախությունն անպակաս լինի, անկախ նրանից, թե ինչ բարձունքի պիտի հասնեք, որովհետեւ արդեն իսկ բարձունք եք նվաճել` մասնակցելով այս մրցույթին», - նշեց Վեհափառ Հայրապետը: Այնուհետեւ Նորին Սրբությունն իր օրհնությունն ու gնահատանքը բերեց երիտասարդներին, որ վաղ տարիքում այդքան ճիգ, ջանք եւ աշխատանք են ներդրել` իրենց տաղանդն ի ցույց բերելու եւ գեղեցիկ բարձունքներ նվաճելու: Հանդիպման ավարտին պատանիներն այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ` ծանոթանալով հայ ժողովրդի ազգային-հոգեւոր արժեքներին:
  -   Մամլո հաղորդագրություն