Կլոր սեղան`«Քաղաքացիական հասարակութեան մասնակցութիւնը հանրային քաղաքականութեան ձեւաւորման գործընթացում» թեմայով


Կլոր սեղան`«Քաղաքացիական հասարակութեան մասնակցութիւնը հանրային քաղաքականութեան ձեւաւորման գործընթացում» թեմայով

  • 05-12-2011 15:02:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 8-ի, ժամը՝ 12:00-14:00-ը «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում տեղի կունենա կլոր սեղան-քննարկում։ Կազմակերպիչ՝ «Պրոֆեսիոնալները Հանուն Քաղաքացիական Հասարակության» հասարակական կազմակերպություն։ Թեման՝ «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը հանրային քաղաքականության ձեւավորման գործընթացում»։ Քննարկման ժամանակ կներկայացվի նաեւ 2011թվականի առաջին կիսամյակում իրականացված հանրային խորհրդատվական խորհուրդների գնահատման արդյունքները: Գնահատման նպատակն էր բացահայտել ՀՀ նախարարներին կիցկոլեգիաների գործունեության տեղեկատվական կարիքները, հստակեցնել ՀՀ18 նախարարությունների ներքո գործող կոլեգիաների առկայությունը,գնահատել նրանց գործունեության ներկա մակարդակը, կարողություններիզարգացման եւ ինստիտուցիոնալացմանը նպաստող կարիքները, բացահայտել կարողությունների զարգացման կարիքները, ինչպես նաեւ գնահատել կոլեգիաներում քաղաքացիական հասարակության կառույցների մասնակցությունը եւ դերը հանրային քաղաքականության ձեւավորմանը: Խնդրում ենք մասնակցության հաստատում ուղարկել պատասխան նամակով կամ զանգահարել մինչեւ դեկտեմբերի 6-ը, 18.00-ն։ Նունե Պեպանյան Ծրագրի ղեկավար ՊՀՔՀ ՀԿ հեռ, 099/009538
  -   Մամլո հաղորդագրություն