Հայաստանում տնտեսագիտական կրթութիւնը բարեփոխումների կարիք ունի


Հայաստանում տնտեսագիտական կրթութիւնը բարեփոխումների կարիք ունի

  • 05-12-2011 15:46:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել «Բիզնես գրավչության իմ բանաձեւը» խորագրով ուսանողական մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը: Առաջին երեք տեղերը գրաված ուսանողներին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանձնել է պարգեւներ, իսկ լավագույն մյուս մասնակիցներին` հավաստագրեր: Ողջունելով մասնակիցներին նախարարն ընդգծել է, որ Հայաստանում տնտեսագիտական կրթությունը բարեփոխումների կարիք ունի: «Տնտեսագիտական նորարարական կադրերի հանդեպ պահանջարկը մեծ է, եւ այստեղ կրթության ոլորտը մասնավոր հատվածի ուշադրության անհրաժեշտություն ունի: «Բիզնես գրավչության իմ բանաձեւը» խորագրով մրցույթը նպատակ ուներ հայտնաբերելու պրպտող, նորարար ուսանողների, ովքեր կարող են նոր գաղափարներ ներկայացնել»,- նշել է Արմեն Աշոտյանը: Նախարարը կարեւորել է Finance.am պորտալի նախաձեռնությունը, նշելով, որ լավագույն ուսանողներին խրախուսելու քաղաքականություն պետք է շարունակվի, եւ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու նմանօրինակ բոլոր նախագծերին: «Նման մրցույթները ցույց են տալիս, որ շատ լավ ուսանողներ կան, պարզապես մենք նրանց երբեմն չենք փնտրում ու գտնում»,- կարծիք է հայտնել նախարարը: «Բիզնես գրավչության իմ բանաձեւը» մրցույթին ներկայացված 40 հայտերից ժյուրին, որի կազմում ընդգրկված են եղել ներկայացուցիչներ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից, ֆինանսների նախարարությունից, Պետական եկամուտների կոմիտեից եւ Կենտրոնական բանկից, խրախուսանքի է արժանացրել 7-ը:
  -   Մամլո հաղորդագրություն