Սկսել է Երեւանի քաղաքապետարանի եւ Երեւան քաղաքի աւագանու 2012թ. գործունէութիւնը լուսաբանող լրագրողների հաւատարմագրումը


Սկսել է Երեւանի քաղաքապետարանի եւ Երեւան քաղաքի աւագանու 2012թ. գործունէութիւնը լուսաբանող լրագրողների հաւատարմագրումը

  • 06-12-2011 15:41:42   | Հայաստան  |  Հայտարարություններ
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 3-ի հ. 333-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգի» պահանջների համաձայն, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը սկսել է Երեւանի քաղաքապետարանի եւ Երեւան քաղաքի ավագանու 2012թ. գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրումը: Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում, որտեղ պետք է նշված լինեն` ա. լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը /եթե հայրանունը նշված է անձնագրում/ եւ բնակության վայրը /հասցեն/. բ. հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը /եթե հայրանունը նշված է անձնագրում/. գ. լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի կամ միջոցների անվանումը /անվանումները/. դ. լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները /եթե այդպիսիք առկա են եւ մեկ լուսանկար /3x4 չափի/: Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացվի նաեւ ՀՀ-ում լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացվի նաեւ ՀՀ-ում լրագրողի հավատարմագրման` ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի լուսապատճենը, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը: Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի`պետական մարմնում հավատարմագրման համար ՀՀ հավատարմագրում չի պահանջվում, եթե ՀՀ տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրման խնդիրը: Ըստ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ մատնանշվելու դեպքում` տվյալ ժամկետով: Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան 2 լրագրող եւ 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր: Ուշացումով` ս/թ. դեկտեմբերի 29-ից հետո ներկայացվելիք դիմումներին ընթացք չի տրվի:
  -   Հայտարարություններ