ՏՄՊՊՀ նախագահն աշխատանքային այցով կը մեկնի ԼՂՀ


ՏՄՊՊՀ նախագահն աշխատանքային այցով կը մեկնի ԼՂՀ

  • 09-12-2011 14:49:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի հանրապետություն կմեկնի ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի, եւ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահի եւ աշխատակազմի հետ: Տեղեկացնենք, որ համաձայն նախորդ տարի կնքված համագործակցության հուշագրի, կողմերը համագործակցում են ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերի իրականացման շուրջ: ՏՄՊՊՀ պատվիրակության կազմում են նաեւ Հանձնաժողովի անդամ Սլավա Պետրոսյանը եւ Աշխատակազմի ղեկավար` Տիգրան Խեչոյանը:
  -   Մամլո հաղորդագրություն