Մեկնարկեց Արագածոտնի մարզի Ընթերցանութեան հանրապետական միցոյթի կիսաեզրափակիչ փուլը


Մեկնարկեց Արագածոտնի մարզի Ընթերցանութեան հանրապետական միցոյթի կիսաեզրափակիչ փուլը

  • 09-12-2011 15:43:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցում դեկտեմբերի 8-ին անկկացվեցին Ընթերցանության հանրապետական միցույթի կիսաեզրափակիչ փուլի լսումները: Մրցույթի կազմակերպիչներն են ?«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը եւ Երեւանի քաղաքապետարանը: Հիսուն մասնակիցներից մրցույթի մարզային հանձնախմբի որոշմամբ եզրափակիչ փուլ անցան վեց աշակերտներ` երեքը` 2-4-րդ եւ երեքը 5-7-րդ դասարանի աշակերտներ: Հանձնախմբում ընդգրկված են հանրապետության լավագույն մանկավարժներ, մանկագիրներ եւ դասագրքերի հեղինակներ: «?Մրցույթը մղում է երեխաներին դեպի գիրքը, ընթերցանությունը: Ես հուսով ոմ, որ այն շարունակական կլինի, եւ հասարակության մեջ վերաբերմունքը կփոխվի դեպի ընթերցանությունը»,- նշեց քննական հանձնախմբի անդամ, Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Անահիտ Վասիլյանը: Ութամյա Ելենայի մայրը եւ մրցույթին մասնակցող աշակերտների շատ մայրեր ցանկություն հայտնեցին, որ ծրագիրը շարունակական լինի: Նրանց գնահատմամբ, միջոցառման շնորհիվ զարգանում է երեխաների տրամաբանությունը, հետաքրքրությունը, ինտելեկտը: Ծնողներից շատերը նշում են, որ գրափնջերում ներկայացված գրքերի գունագեղության եւ որակի շնորհիվ երեխաները սկսել են ավելի շատ կարդալ: «Անգամ հրաժարվում են նոր հագուստ ունենալուց, որպեսզի կարողանան այդ գրքերից ունենան?,- ասում են երեխաների ծնողները: Անին մեծ հետաքրքրությամբ է կարդացել բոլոր գրքերը: Արդեն ունի սիրված հեղինաներ, նախընտրած ստեղծագործություններ: Ապագա մոդելը այսուհետ փորձելու է նմանվել իր կողմից սիրված հերոսներին, լինել նրանց նման բարի եւ խելացի: Ընթերցանության հանրապետական 1-ին մրցույթի շրջանակներում Արագածոտնի մարզում եւս իրականացվեցին գրքերի ցուցադրություններ, կազմակերպվեցին հանդիպումներ մանկագիրների հետ, քննարկումներ դասագրքերի հեղինակների, դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների միջեւ: Ամեն մարզ հյուրընկալվելիս, «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, ընթերցանությանն ընդառաջ, դպրոցների գրադարաններին է նվիրաբերում գրքեր, նոր հեղինակների հրատարակություններ: «Կարեւոր է, որ երեխաները առաջնահերթությունը տան ոչ թե մրցանակ ունենալուն եւ հաղթելուն, այլ ընթերցանությանը?,- նշեց նախագծի ղեկավար Վանուշ Հարությունյանը: Մինչեւ դեկտեմբերի 25-ը կանցկացվեն կիսաեզրափակչի լսումները Գյումրիի, Գեղարքունիքի մարզերում եւ Երեւանում: Յուրաքանչյուր մարզից հաղթող կճանաչվեն 3-ական մասնակիցներ մեծահասակների եւ փոքրերի խմբերից, իսկ Երեւանից կընտրվեն 10-ը: Եզրափակիչ փուլի հաղթողների համար մրցույթի կազմակերպիչները մեծ անակնկալներ են պատրաստել, որոնց մասին դեռեւս նախընտրում են լռել: Եզրափակիչ փուլը կանցկացվի 2012 թվականի փետրվարին` Հովհաններս Թումնայանի ծննդյան օրը: Այլ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ:
  -   Հասարակութիւն