Աւարտական վկայականներ ՌԱՀՀԿ Երիտասարդական դպրոցի ունկնդիրներին


Աւարտական վկայականներ ՌԱՀՀԿ Երիտասարդական դպրոցի ունկնդիրներին

  • 09-12-2011 19:23:38   | Հայաստան  |  Հասարակութիւն

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) Երիտասարդական դպրոցն այսօր ավարտեց եռամսյա ծրագրով սեպտեմբերի 16-ից մեկնարկած սեմինար-պարապմունքների լրիվ դասընթացը: Շարքի` «Սփյուռք, Հայրենիք, ազգային ինքնություն» թեմայով վերջին դասախոսությունը լսարանին ներկայացրեց փորձագետ Արմեն Գրիգորյանը: Ըստ ՌԱՀՀԿ մամլո հաղորդագրության, հավարտ դասընթացների` կենտրոնի հետազոտությունների ղեկավար Մանվել Սարգսյանը սեմինարի մասնակիցներին հանձնեց համապատասխան վկայականներ: «ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կայացման եւ սահմանադրական պետության ձեւավորման հիմնախնդիրները. նոր մարտահրավերներ» ընդհանուր վերտառությամբ ծրագիրը հաջողությամբ ավարտված է:
  -   Հասարակութիւն