Դեսպան Թրայեան Հրիսթեան Հայաստանի արտգործնախարարին յանձնեց իր հաւատարմագրերի պատճէնը


Դեսպան Թրայեան Հրիսթեան Հայաստանի արտգործնախարարին յանձնեց իր հաւատարմագրերի պատճէնը

  • 09-12-2011 19:48:14   | Հայաստան  |  Քաղաքական

Դեկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար դեսպան Թրայան Լավրենթիու Հրիսթեային` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց վերջինիս, հույս հայտնելով, որ ԵՄ պատվիրակության ղեկավարն իր գործունեությամբ կնպաստի Հայաստան-ԵՄ արդյունավետ փոխգործակցության խորացմանը եւ ընդլայնմանը: Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության հաղորդագրության, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` Թրայան Հրիսթեան նշեց, որ ԵՄ-Հայաստան համագործակցության ներկա բարձր մակարդակը մեկ անգամ եւս վկայում է հարաբերությունների զարգացման երկուստեք շահագրգռվածության մասին եւ հավաստիացրեց, որ կանի առավելագույնն այդ գործընկերության ամրապնդման համար: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքի, մուտքի արտոնագրային ռեժիմ դյուրացման, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ:
  -   Քաղաքական