Հրադադարի պահպանման ռեժիմը խախտուել է շուրջ 200 անգամ


Հրադադարի պահպանման ռեժիմը խախտուել է շուրջ 200 անգամ

  • 11-12-2011 00:58:15   |   |  Քաղաքական
Համաձայն ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների, դեկտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ Լրատվության եւ քարոզչության բաժնից, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը:
  -   Քաղաքական