Օգնենք մեր գործընկերոջը` Յարութիւն Խաչատրեանին արտերկրում բուժում ստանալու եւ հիւանդութեան յետագայ խորացումը կանգնեցնելու հարցում


Օգնենք մեր գործընկերոջը` Յարութիւն Խաչատրեանին արտերկրում բուժում ստանալու եւ հիւանդութեան յետագայ խորացումը կանգնեցնելու հարցում

  • 11-12-2011 01:33:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հարգելի գործընկերներ, «Տնտեսական լրագրողների ակումբը», Հայաստանի լրագրողական շրջանակները խիստ անհանգստացած են մեր գործընկեր, Ակումբի Պատվավոր նախագահ, «Նոյյան Տապան» լրատվական-վերլուծական կենտրոնի վերլուծաբան, “The Noyan Tapan Highlights” թերթի գլխավոր խմբագրի, Հայաստանի հայտնի եւ հարգված լրագրողներից մեկի` Յարություն Խաչատրյանի առողջական վիճակի կապակցությամբ։ Բանն այն է, որ նրա մոտ ի հայտ է եկել հազվագյուտ հիվանդություն` ոտքերի, ձեռքերի եւ խոսքի մկանների կոորդինացիայի խափանում, ինչի հետեւանքով նա չի կարողանում նորմալ քայլել եւ խոսել: Պրն Խաչատրյանը անցել է հետազոտություն Հայաստանի մի շարք մասնագետների մոտ: Ստացել է նախնական ախտորոշում` օլիվո-պոնտո-ցերեբելար ատրոֆիա: Այս հիվանդությունը բուժելը հանձն է առել համապատասխան բժիշկը Մյունխենում եւ նախնական գնահատականներով, բոլոր պրոցեդուրաների արժեքը կազմում է 21 հազար եվրո: Մենք, Հայաստանի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներս, հնարավորություն ենք փնտրում որեւէ կերպ օգնելու մեր գործընկերոջը՝ բուժվելու այս հիվանդությունից, որն օրը-օրի խորանում է։ Դիմում ենք բոլորին՝ նաեւ Ձեզ, խնդրելով հնարավորություն գտնել որեւէ կերպ նպաստել անհրաժեշտ դրամը հայթայթելու գործում՝ Հարություն Խաչատրյանին արտերկրում բուժում ստանալու եւ հիվանդության հետագա խորացումը կանգնեցնելու հարցում։ Այս գործին են միանում բազմաթիվ լրագրողներ, մտավորականներ եւ գիտնականներ։ Դրամական օգնություն ցուցաբերելու ցանկության եւ հնարավորության դեպքում միջոցները պետք է փոխանցվեն հետեւյալ հաշվին. AREXIMBANK,Gazprmobak group CJSC A/c No. 122580000 Հասցե : 375010, Mher Mkrtchian 12, Yerevan, Armenia Haroutiun Khachatrian Կանխավ շնորհակալություն։ «Տնտեսական լրագրողների ակումբ»
  -   Մամլո հաղորդագրություն