Սերժ Սարգսեանը Վատիկանում հանդիպում է ունեցել Նորին Սրբութիւն Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հետ


Սերժ Սարգսեանը Վատիկանում հանդիպում է ունեցել Նորին Սրբութիւն Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հետ

  • 12-12-2011 19:38:09   |   |  Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով ժամանել է Իտալիա: Ըստ ՀՀ ղեկավարի Մամլո գրասենյակի հաղորդագրության, այցի առաջին օրը Հանրապետության ղեկավարը Վատիկանում հանդիպում է ունեցել Նորին Սրբություն Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հետ: Նախագահի եւ Նորին Սրբության առանձնազրույցից հետո, տեղի է ունեցել Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հետ Նախագահի գլխավորած պատվիրակության ընդլայնված կազմով հանդիպումը: Հանրապետության ղեկավարը եւ Նորին Սրբությունը գոհունակությամբ են խոսել Հայաստանի եւ Վատիկանի միջեւ բարձր մակարդակի հարաբերությունների մասին: Կողմերը մտքեր են փոխանակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Կաթոլիկ եկեղեցու միջեւ համագործակցության, հանուն համընդհանուր բարօրության՝ հասարակության մեջ երկու եկեղեցիների ունեցած մեծ դերի մասին: Ընդգծվել է սերունդներին քրիստոնեական արժեքների ոգով դաստիարակման կարեւորությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Տարչիցիո Բերտոնեի հետ: Կողմերը կարեւորել են երկկողմ բարձր մակարդակի հարաբերությունները խորացնելու անհրաժեշտությունը: Նախագահ Սարգսյանը եւ Կարդինալ Տարչիցիո Բերտոնեն խոսել են մշակութային կապերի ամրապնդման մասին եւս: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վատիկանին՝ արտերկրում հայկական մշակութային ժառանգության պահպանման համար: Երկուստեք համոզվածություն է հայտնվել, որ Հայաստանում եւ Վատիկանում դեսպանների նշանակումը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների խորացման համար: Պետքարտուղար Կարդինալի հետ հանդիպումից հետո Հանրապետության ղեկավարը Վատիկանում այցելել է Սուրբ Պետրոս Մայր տաճար եւ տաճարի արտաքին որմնախորշում տեղադրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանին: Այցի առաջին օրը Հանրապետության ղեկավարն այցելել է նաեւ Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթոլիկ եկեղեցի:
  -   Քաղաքական