Ուշադրութիւն կեղծարարներին


Ուշադրութիւն կեղծարարներին

  • 13-12-2011 02:03:35   | Հայաստան  |  Հարցազրոյցներ
ԱՀՆ : Պարոն Նախագահ, ի՟նչ եք մտացում այսպես կոչված «արեւմտահայերի վերաբերյալ» համագումարի մասին, որը տեղի կունենա մոտ օրերս Սեւրում: Ա. Աբրահամեան: Մինչ Ձեր հարցին ուղղակի պատասխանելը, կցանկանայի նախ եւ առաջ ճշտել մի քանի կետ, հիշեցնելով, որ Արեւմտյան Հայաստանի ԼՈՒՅՍՆ է, որ պիտի իշխի 2011-ի նոյեմբերի 25, 26, 27 Փարիզի տեղի ունեցած Արեւմտյան Հայաստանի 4-րդ համագումարում, այն Լույսը, որը մեզ ցույց է տալիս ճանապարհը եւ ըստ մեր հին ավանդույթների՝ լուսավորում մեր հոգինէրը եւ ջերմացնում սրտերը: Մեր համագումարը, որը կատարյալ հաջողություն էր, թույլ տվեց Հայ ազգային խորհրդի 18-ից ավելի անդամներին եւ ավելի քան 60 հրավիրյալներին արտահայտել իրենց դիրքորոշումը, հաղորդել եւ արդարացնել թափանցիկ կերպով եվ ուղիղ կապով ամբողջ աշխարհին՝ հիմնականում արդիական թեմաներ մեր ներկայի ու ապագայի վերաբերյալ, թույլ տվեց մանակիցներին ներկայացնել մեր վարչապետ Փաշաբեզյանի արդյունավետ աշխատանքը, ինչպես նաեւ մեր համընդհանուր ընտրությունների 1155 մասնակիցների (սպասվածից ավելի) դիրգորոշումը, որոնք 99% պաշտպանում են Արեւմտյան Հայաստանի խորհրդարանի ստեղծման գաղափարը եւ նախագահ Վիլսոնի «Միջնորդ դատարանի» որոշման կիրառման վերաբերյալ իրավաբանական գործողությունների դիմելը: Ելույթների բովանդակությունը հետեւյալն էր. դրական չեզոքության անկախության, Արեւմտյան Հայաստանի բանակի, Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության եւ ուծացման դեմ պայքարի, մեծ մարտահրավերի, թուրքական 3 հաջորդիվ իշխանությունների կողմից իրականացված հայ ժողովրդի ցեղասպանության, իրավաբանական խնդրի, հայերի ազգային հարստության պահպանման խնդրի, միջազգային հարաբերությունների, մեր իրավունքները ՄԱԿ ում պաշտպանելու, մեր մշակույթի ճանաչման ու տարածման, ինչպես նաեւ ազգային անվտանգության խնդիրների հետ: 3 օր կենսական խնդիրների շուրջ համախմբված հայերը չտատանվեցին, երբեմն վիճել, պահպանելով բարեկրթությունն ու առողջ դատողությունը: Բանավեճի եւ առճակատման oրինակ է մեր իրավունքների կիրառման եւ ուժեղացման վերաբերյալ մասնակցելու գաղափարի մասին լավագույն մտքերի հայտնաբերման նպատակով: Այս տարի ազգային անվտանգության հարցը կարեւոր տեղ գրավեց բանավեճերում, որովհետեւ Արեւմտյան Հայաստանը եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները բոլորի տենչանքի առարկան են, նույնիսկ մեր ժողովրդի բնաջնջման ծրագրի իրականացումից 117 տարի հետո: Տարբեր քաղաքական գործիչներ, որոնք նախանձախնդիր են մեր իրավունքներին, բազմաթիվ պետությունների, այդ թվում Թուրքիայի ենթականերն են: Սկզբում նրանց նպատակն է գողանալ արդեն կատարված աշխատանքը, այնուհետ ջնջել տուժվածների գոյության իրավունքը, կեղծել մեր` օրինական տերերիս, ինքնությունը, պատմությունը, այսպիսով ազատվել վերջնականապես ցեղասպանությունը վերապրած ժառանգորդներից, որպեսզի նրանք հնարավորություն չունենան ազատորեն վերականգնվել եւ ճանաչել իրենց դատը, այլ կերպ ասած, վերահսկել նույնիսկ փոքրագույն քաղաքական տարածությունը վերջականապես ոչնչացնելու համար Արեւմտյան Հայաստանի իրավունքների կիրառման ամեն մի հույս: Որոշ մարդկանց համար, ուրեմն, ցեղասպանության վերջին փուլը այլեւս 1923 թվի Լոզանի պայմանագիրը չէ, այլ դեկտեմբերի 10-ին Սեւրի Մխիթարյան վարժարանում կայանալիք այսպես կոչված «Արեւմտահայերի համագումարը»: http://wwi.lib.byu.edu/index.php/Treaty_of_Lausanne Ինչ վերաբերվում է կեղծարանին՝ այդ կեղծարան է, սակայն պետք չէ թերագնահատել այս շարժումը, որը համարվում է արարողակարգերի շարունակություն: Այն ինչ տեղի կունենա հետագայում մենք կտեսնենք, բայց հաստատ է, որ Արեւմտյան Հայաստանի հայերը կդիմադրեն իրենց որոշումների կիրառման համար: Արդեն 8 տարուց ավելի է տարբեր համացանցերի եւ ֆորումների վրա Արեւմտյան Հայաստանի հայերը ցողացող ռասիզմի առարկա են դարձել, որը հասնում է մինչեւ նույնիսկ մեր երկրագնդի վրա գոյություն ունենալու պարզ իրավունքը հարցականի տակ դնելուն: Իհարկե, մենք վիրավորվեցինք, այդ ռասիզմը մեզ հասավ, բայց այն մեզ չընկճեց եւ մենք մնացինք ու կմնանք մեր պատմության արժանավոր զավակներն ու հպարտ ժառանգորդները: Այդ պայքարը, որը սկսվեց Հայ Ազգային Խորհրդի ստեղծմամբ 2004 ի դեկտեմբերի 17 ին, մի պայքար է, որը լավատեղյակ է իր դատի մասին: Այն նկատի ունի, որ գոյություն ունեն ուժեր, որոնց չի հաջողվում ներթապանցել, մեզ ներսից քայքայելու նպատակով: Նրանք խայծեր կստեղծեն հայ ժողովրդին իրենց իրական իրավունքները անհասանելի դարձնելու համար: Իմ իրավունքը, ուրեմն նաեւ իմ պատասխանատվությունն է ձեզ նախազգուշացնել, քանի որ փաստորեն սա ուղակի ձեզ է վերաբերվում: Oրինակի համար, մենք կարող ենք վերցնել այն, ինչ ես կոչում եմ իմաստաբանական դավաճանություն՝ հիմնական գաղափարին, որը թույլ է տալիս վերափոխելու հայ ժողովրդի ցեղասպանությունը "հայկական ցեղասպանության", կամ 3 իրարահաջորդ կառավարությունների կողմից 29 տարվա ընթացքում իրականացրած բնաջնջման ծրագիրը՝ "1915 թվի հայկական ցեղասպանության": Մեկ այլ oրինակ, ուրեմն 2011 թվի դեկտեմբերի 10 ից 11 ը Սեւրի Մխիթարյան վարժարանում կայանալիք համագումարը կոչվում է «Արեւմտահայերի համագումար», այսինքն այն հայերի համագումարը, որոնք դիտվում են Թուրքիայում, որպես կրոնական փոքրամասնություն -Պոլսահայերին համարժեք, համաձայն 1923 թվականի Լոզանի պայմանագրի, որոնք ներկայանում են, որպես ցեղասպանությունից տուժվածների ժառանգներ: Այդ պայմանագիրը չի ներառում հայերին եւ Արեւմտյան Հայաստանը: Առաջին անգամ մեր պատմության մեջ արարողակարգերից հետո հայերի մի խումբ պիտի ներկայացնի մի քաղաքական դիրքորոշում, որը մերժում է Սան- Ռեմո ի 1920 թվի ապրիլի 26 ի բանակցությունների հիման վրա կատարված աշխատանքները, Սեւրի 1920 թվի օգոստոսի 10 ի պայմանագիրը, նախագահ Վիլսոնի 1920 թվի նոյեմբերի 22 ի միջնորդ դատարանի որոշումը, 2007 թվի սեպտեմբերի 13 ին ՄԱԿ ում քվեարկված բնիկ ժողովուրդների իրավունքների մասին հայտարարությունը, Արեւմտյան Հայաստանի հայերի Ազգային խորհրդի եւ կառավարության ստեղծումը, հասնելով մինչեւ Արեւմյան Հայաստանի քաղաքացիության ինքնությունը հաստատող փաստաթղթի մերժմանը: http://wwi.lib.byu.edu/index.php/Peace_Treaty_of_S%C3%A8vres http://www.western-armenia.eu/news/Actualite/2011/Vingt-deux-peuples-autochtones-reconnaissent-le-genocide-des-Armeniens.htm http://daccess-dds-ny.un.org/doc/UNDOC/GEN/N06/512/08/PDF/N0651208.pdf?OpenElement Ըստ վերը նշված համագումարի նախաձերնող պատասխանատուներ պարոն Կարեն Միքաելյանի եւ Նորատ Տեր-Գրիգորյանցի ներկայացրած հայտարարությունների ես ձեզ հիշեցնում եմ, որ այդ մարդիկ չեն ներկայացնում ոչ մեր ազգային խորհուրդը, ոչ էլ կառավարությունը: Նրանց աշխատանքները երբեք չեն քննարկվել քաղաքացիների կողմից, նաեւ ձեզ զրկում են ձեր ապագան ղեկավարելու մասին ընդունվող օրենքին համապատասխանող որոշումներին մասնակցելու իրավունքից՝ այսինքն ձեզ եւ մասնավորապես Արեւմտյան Հայաստանին վերաբերող ազատ կանխամտածված եւ լրիվ լուսաբանված հարցերին համաձայնվելուց: Ձեզ պարտադրում են այնպիսի գործելակերպ, որը տարեց տարի կնվազեցնի ձեր իրավունքների կիրառումը, օրինական արդարադատության շրջանակներում, օրինակ: Հայկական հարցի քաղաքական լուծումը, որը քվեարկվեց 1987 թվականին Եվրոպական խորհրդարանում www.western-armenia.eu/stat.gov.wa/fr/2011/Lettre_ouverte_aux_deputes_du_Conseil_de_l_Europe_13.09.2011.pdf Ես օրինակ նեղանում եմ այն փաստից, որ ուզում են ձեզ հավատացնել, որ ձեր վերապրելու եւ արդարադատության հաջողությունը կայանում է ցեղասպանության ճանաչման մեջ, գնալով մինչեւ փաստերի խեղաթյուրումը, ցեղասպանությունը համարելով, (միայն 1915 թվի դեպքերը), եւ կեղծելով ձեր գոյությունը որպես Արեւմտյան Հայաստանի հայեր (սփյուրքահայ, իսկ այժմ "արեւմտահայ") ոչ միայն ցանկանում են ձեզ մեղադրել այլ նաեւ արդեն մեկ դար է ինչ ձեզ խաբում են, որպեսզի ավելի լավ ոչնչացնեն, չբավարվելով հողերի վրա իրականացված ցեղասպանությամբ, աշխատում են ձեզ հավատացնել, որ ձեր հողերից դուրս դուք իբրեւ հայեր գոյություն չունեք: Այս շատ վատ թաթերական ներկայացման դերասանները միայն մեկ նպատակ ունեն հայերի ցեղասպանությունից դրամական շահ ստանալ, որի մի մասը անմիջապես խափշտակվի արտոնյալների մի ընկերակցության կողմից այդ տեսքով ինչ մենք արդեն տեսանք կյանքի ապահովագրության խորամանկությունների շնորհիվ, դա կլինի ցեղասպանության պարգեւավճարը, որը կջնջի հողային տարածքների պահանջման բոլոր իրավունքների հետքերը: Ամեն դեպքում ըստ որոշ տեքսյերի, նախատեսված է կազմել մի այդպես կոչված ներկայացուցcհական կառույց եւ վերջ տալու համար ցեղասպանության եւ Արեւմտյան Հայաստանի խնդիրներին՝ Թուրքիային առաջարկել մի դրամական փոխհատուցում: Ահա, թե մեզ ինչ կտա Սեւրի Մխիթարյան վարժարանում կայանալիք "Արեւմտահայերի համագումարը": Ես ձեզ հրավիրում եմ ոտքի կանգնել, միավորվել եւ բարձրաձայն հայնտնել ձեր անհավանությունը, օգտագործելով սույն հայտարարությունը, եւ ինտերնետը: Մենք պահանջում ենq հայ ժողովրդի իրավունքների ճիշտ եւօրինական կիրառում, հայերի հանցավոր ցեղասպանության, թափված արյան դեմ միակ պահանջը դա Արեւմտյան Հայաստանի տարածքի եւ անկախության վերադարձնելն է: http://www.western-armenia.eu/stat.gov.wa/fr/2011/Requete-officielle-de-l-Armenie-Occidentale-en-direction-de-l-ONU-04.09.2011.pdf Միասին մենք դրան կհասնենք
  -   Հարցազրոյցներ