Սահմանուած էն հաւելավճարներ երիտասարդ մասնագէտների համար


Սահմանուած էն հաւելավճարներ երիտասարդ մասնագէտների համար

  • 14-12-2011 13:53:50   | Հայաստան  |  Տնտեսութիւն
«Հարաւկովկասեան երկաթուղի» ՓԲԸ գլխաւոր տնօրէն Շեւկետ Շայդուլլինի հրամանով, 2012 թուականի յունուարի 1-ից մինչեւ յունիսի 1-ը հաւելավճարներ էն սահմանուած 2010-2011 թթ. աշխատանքի ընդունուած առաջատար երիտասարդ մասնագէտների համար: Երիտասարդ մասնագէտների խրախուսման եւ կորպորատիւ վարքագծի ձեւաւորման նպատակով իրականացուող այս ծրագիրը շարունաական բնոյթ է կրելու: Նման հաւելավճարների ծրագիրը ՀԿԷ ՓԲԸ Երիտասարդական քաղաքականութեան բաղադրիչ մաս է հանդիսանում: Սոյն քաղաքականութիւնն ուղղուած է Ընկերութիւն երիտասարդ մասնագէտների ներգրաւումանը, իրենց պրոֆէսիոնալ կայացմանն ու զարգացմանը, երիտասարդութեան կարիերային աճի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Նշենք, որ նշուած հաւելավճարներից բացի Երիտասարդ մասնագէտի մասին կարգի համաձայն, աշխատանքի ընդունման պահին երիտասարդ մասնագէտին տրւում է միանուագ նպաստ` մէկ ամսուայ պաշտօնական դրոյքի չափով: Նման նիւթական աջակցութիւնը կ'ապահովի աշխատանքային շուկայում ՀԿԷ ՓԲԸ մրցունակութիւնը: Յիշեցնենք, որ 2011 թուականի սկզբից Ընկերութիւնում արդէն իրականացւում է «ՀԿԵ ՓԲԸ Երիտասարդութիւնըէ նպատակային ծրագիրը, որը նախատեսուած է 2011-2015 թուականների համար եւ սահմանում է Ընկերութեան երիտասարդական քաղաքականութեան հիմնական ուղղութիւնները: Ծրագրի թիրախային խումբ է հանդիսանում ՀԿԷ 17-30 տարեկան աշխատակիցները, նախագծէր էն նախատեսուած նաեւ Ընկերութեան աշխատակիցների երեխաների եւ երկաթուղային տրանսպորտի մասնագիտական կրթական հաստատութիւնների սովորողների համար, ովքեր կազմում էն ընկերութեան կադրային ռեզերուը
  -   Տնտեսութիւն