«Երեւան Ջուր»-ը հաւաստիացնում է. «Կբարձրանայ «Նաիրիտի» ջրամատակարարման յուսալիութիւնը»


«Երեւան Ջուր»-ը հաւաստիացնում է. «Կբարձրանայ «Նաիրիտի» ջրամատակարարման յուսալիութիւնը»

  • 14-12-2011 17:42:01   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Դեկտեմբերի 14-ին «նաիրիտէ ընկերութեան հարեւանութեամբ «Երեւան Ջուր» ՓԲԸ «Արեւելք» շահագործման տնօրինութեան «Շենգաւիթ» տեղամասի մասնագէտներն աւարտում էին նոր հիդրաւլիկ հանգոյցի մոնտաժման աշխատանքները: Դրանց շրջանակներում կառուցուած դիտահորերում տեղադրւում էին հոսքաչափ եւ ճնշման կարգաւորիչ փական: Ըստ տեղամասի գլխաւոր ճարտարագէտ Հենրիկ Մարտիրոսեանի` աշխատանքներն իրականացւում էն ընկերութեան սեփական նախաձեռնութեամբ եւ հիմնականում նպատակ ունէն բարձրացնել տուեալ ձեռնարկութեան ջրամատակարարման յուսալիութիւնը: Եթէ առ այսօր «նաիրիտըէ ջուր է ստանում միայն Նոր Խարբերդի պոմպակայանից եկող մօտ 5 կմ երկարութեամբ 500 մմ տրամագծով ջրատարից, որն իր հերթին մատակարարւում է «արարատեան-4է մայր ջրատարից, ապա այսուհետ այն ջուր կը ստանայ հարեւանութեամբ անցնող նոյն տրամագծի «Արարատեան -3» մայր ջրատարից, որն աւելի նպատակայարմար է: Դրանից բացի, «Նաիրիտը» կ'ունենայ նաեւ այլընտրանքային ջրամատակարարման հնարաւորութիւն «մսի կոմբինատէ օրուայ կարգաւորիչ ջրամբարից /ՕԿՋ/: Իր հերթին, «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն նշուած ջրատարի շահագործման դադարեցմամբ մօտ 10 լ/վ կը կրճատի ջրակորուստը տուեալ տարածքում: Ասել է թէ` միաժամանակ լուծւում է երկու կարեւոր խնդիր: Յարկ է նշել, որ նման աշխատանքների փորձ ընկերութիւնն արդէն ունի: Մասնաւորապէս, հարեւանութեամբ գտնուող Երեւանի Ջէկ-ը ներկայումս միաժամանակ կարող է ջուր ստանալ 3 աղբիւրներից, մինչդեռ նախկինում միայն մէկ ջրատարից էր ջուր ստանում: Իրենց հերթին էն սպասում շատ այլ հիմնարկ-ձեռնարկութիւններ: չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, «Երեւան Ջուր» ՓԲԸ-ում շարունակւում էն մայրաքաղաքի ջրամատակարարման բարելաւմանն ուղղուած աշխատանքները: ' «Երեւան Ջուր»-ը հաւաստիացնում է. «կբարձրանայ «Նաիրիտի» ջրամատակարարման յուսալիութիւնըէ
  -   Տնտեսութիւն