Կըմեկնարկի «Մշակութային խճանկար» խորագրով փառատօնը


Կըմեկնարկի «Մշակութային խճանկար» խորագրով փառատօնը

  • 15-12-2011 10:53:31   | Հայաստան  |  Հասարակութիւն

Դեկտեմբերի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի երիտասարդական կենտրոնում կը մեկնարկի «Մշակութային խճանկար» խորագրով փառատօնը, որին կը մասնակցեն Հայաստանում ապրող ազգային փոքրամասնութիւնների երիտասարդ ներկայացուցիչներ, ովքեր կներկայացնէն իրենց պատմութիւնը, մշակութային ժառանգութիւնը, երգն ու պարը, ազգային կերակրատեսակները: Լուսանկարների ցուցահանդէսի միջոցով ներկաները հնարաւորութիւն կը ստանան ծանօթանալու համայնքների առօրեային եւ գործունէութեանը: «Մշակութային խճանկար» փառատօնը կազմակերպել է «Հայ առաջադէմ երիտասարդութիւն» հասարակական կազմակերպութիւնը` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Եւրասիայ համագործակցութեան հիմնադրամի եւ Երեւանի երիտասարդական բանկի աջակցութեամբ: Փառատօնը նպատակ ունի հայ երիտասարդներին ծանօթացնել Հայաստանում ապրող ազգային փոքրամասնութիւնների մշակոյթին եւ աւանդոյթներին: Ծրագիրը հայ երիտասարդների շրջանում խթանում է եւրոպական երիտասարդական արժէքները եւ ներկայացնում Հայաստանի մշակութային բազմազանութիւնը: Ինչպէս յայտնում էն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնից, բացման արարողութեանը ներկայ կլինէն հիւրեր Եւրասիայ համագործակցութիւն հիմնադրամից, Երիտասարդական բանկից, ազգային փոքրամասնութիւնները ներկայացնող կազմակերպութիւններից: «Մշակութային խճանկար» ծրագիրը կը հիւրընկալուի նաեւ Վանաձորում եւ Գիւմրիում:
  -   Հասարակութիւն