Քննարկուել էն հիւսիսային երեք անցակէտերի` Բագրատաշեն, Գոգաւան եւ Բաւրայ, արդիականացման ծրագրի իրականացմանն առնչուող հարցեր


Քննարկուել էն հիւսիսային երեք անցակէտերի` Բագրատաշեն, Գոգաւան եւ Բաւրայ, արդիականացման ծրագրի իրականացմանն առնչուող հարցեր

  • 15-12-2011 11:14:51   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանն ընդունել է Եւրոպական ներդրումային բանկի փորձագէտներին` պատուիրակութեան ղեկավար Ջորջիայ Կ'ուցիանայի գլխաւորութեամբ: Հանդիպման ընթացքում քննարկուել էն Հայաստանի Հանրապետութեան Բագրատաշեն, Գոգաւան եւ Բաւրայ` հիւսիսային երեք անցակէտերի արդիականացման ծրագրի իրականացմանն առնչուող հարցեր: Եւրոպական ներդրումային բանկը հանդիսանալու է այս համապարփակ ծրագրի համաֆինանսաւորողը: Ինչպէս յայտնում էն Աախ-ից, հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարեանը նշել է, որ այս տարի իրականացուել էն գործընթացի երկու կարեւոր փուլերը` տեխնիկական առաջադրանքի եւ անհրաժեշտ շինարարական աշխատանքերի նախագծի մշակումը: 2012թ.-ի սկզբին նախատեսւում է շինարարական աշխատանքների միջազգային մրցոյթի մեկնարկը, որի արդիւնքում ընտրուած կազմակերպութիւնը պէտք է իրականացնի երեք անցակէտերի շինարարական եւ տեխնիկական սարքաւորումներով համալրման աշխատանքները` ԵՄ « Դեղին գրքի» ժամանակակից պահանջներին համապատասխան: Հանդիպման ընթացքում քննարկուել եւ յստակեցուել էն ծրագրի իրականացմանն առնչուող հարցեր եւ պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել գործընթացի այս փուլում փաստաթղթային ձեւակերպումներն իրականացնել հնարաւորինս սեղմ ժամկէտներում` ծրագրի իրականացման արդէն իսկ որոշուած ժամանակացոյցի համաձայն:
  -   Տնտեսութիւն