Նախագահ Ահմադինեժադ.«Իրանն ու Ռուսաստանը կարող են հզօր ու ազդեցիկ երկրներ լինել համաշխարհային յարաբերութիւններում»


Նախագահ Ահմադինեժադ.«Իրանն ու Ռուսաստանը կարող են հզօր ու ազդեցիկ երկրներ լինել համաշխարհային յարաբերութիւններում»

  • 15-12-2011 14:10:52   | Հայաստան  |  Քաղաքական
ԻՌՆԱ - Նախագահ Ահմադինեժադը երեքշաբթի երեկոյեան հանդիպում ունեցաւ Իրանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Լեւոն Ջագարեանի հետ: Կայացած հանդիպման ընթացքում նախագահ Ահմադինեժադը շեշտելով, որ Թեհրանն ու Մոսկւան կարող են համաշխարհային յարաբերութիւններում հզօր եւ ազդեցիկ երկրներ լինել, ասաց. «Որոշ յաւակնոտ երկրներ Իրանին ու Ռուսաստանին իրենց ճամբին արգելք են համարում»: Նախագահն աւելացրեց. «Համաշխարհային ներկայ պայմանները հարկադրում են, որ երկու երկրները իրենց համագործակցութիւնները եւ յարաբերութիւնները ամենաբարձր մակարդակով զարգացնեն երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում»: Նախագահը նաեւ գնահատեց Ռուսաստանի դիրքորոշումը Ատոմական էներգիայի միջազգային կազմակերպութեան Վճռադատ խորհրդում եւ ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովում՝ ի դիմաց այն ակտիւութիւնների, որ ԱՄՆ-ը եւ իր դաշնակիցներն են կիրառել Իրանի դէմ: Հանդիպման ընթացքում Ռուսաստանի դեսպան Լեւոն Ջագարեանը նշեց. «Թեհրանը եւ Մոսկւան նոյնանման ընթացք ունեն համաշխարհային խնդիրների նկատմամբ եւ պատրաստ են յարաճուն ձեւով ընդլայնել այդ ազդեցիկ յարաբերութիւնները»: «ԱԼԻՔ» օրաթերթ 15 դեկտեմբերի 2011 թ.
  -   Քաղաքական