Խրախուսւում է տեղական արտադրութիւնների ստեղծումը


Խրախուսւում է տեղական արտադրութիւնների ստեղծումը

  • 15-12-2011 14:45:03   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Դեկտեմբերի 15-ի նիստում ՀՀ կառավարութիւնն որոշել է կառավարութեան սահմանած կարգով ընտրուած «Ատլաս թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ կողմից իրականացուող ներդրումային ծրագրով ներմուծուող 300 մլն դրամը գերազանցող արժէքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկէտը յետաձգել մինչեւ 2014 թ. հոկտեմբերի 20-ը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, ընկերութիւնը նախատեսում է Երեւանի Նուբարաշենի համայնքում հիմնել մսատու հաւերի աճեցման եւ մորթման, ինչպէս նաեւ կերի պատրաստման արտադրամաս: Կառավարութիւնը տուեալ բնագաւառում հետեւողականօրէն խրախուսում է տեղական արտադրութիւնների հիմնումը, ներդրումների ներգրաւումը եւ նոր աշխատատեղերի ստեղծումը: Վերաբաշխում կատարելով 2011 թ. պետբիւջէում, փոփոխութիւններ եւ լրացումներ` իր նախկին որոշումներից մէկում, ՀՀ կառավարութիւնն առաջնորդուել է հրատապ հիմնանորոգում պահանջող մի շարք օբյեկտների եւ սողանքային հատուածների հետազօտման գնման գործընթացի կազմակերպման անհրաժեշտութեամբ: Յորդառատ անձրեւի եւ այլ բնածին երեւոյթների հետեւանք հանդիսացող փլուզման, ողողումների եւ սողանքի հետեւանքով առաջացել է մի շարք օբյեկտների եւ սողանքային հատուածների հետազօտման անյետաձգելի պահանջ, որի համար անհրաժեշտ է իրականացնել նշուած օբյեկտների նախագծային եւ երկրաբանական հետազօտական աշխատանքներ: Որոշմամբ նախատեսւում է կատարել նաեւ մ-6 Վանաձոր-ալաւերդի-վրաստանի սահման մայրուղու 82-րդ կիլոմետրի (Տաւուշի մարզի Այրում բնակավայրի մօտ) սողանքի հետեւանքով փլուզուած ճանապարհահատուածի վերականգնման նախագծային աշխատանքներ: Կառավարութիւնը որոշել է ընդունել Երեւանի քաղաքապետի` «Դորոժնիկ» ՍՊԸ-ին ուղղակի վաճառքի ձեւով Երեւան քաղաքի Ուլնեցու-ռուբինեանց փողոցների միջեւ ապամոնտաժուած 2.5 կմ երկարութեամբ երկաթգծին հարող 1.4201 հա հողամասի օտարման առաջարկութիւնը` պայմանով, որ գործարքից ստացուած միջոցներն ուղղուելու էն նշուած փողոցների միջեւ գտնուող հատուածում 2.5 կմ աւտոճանապարհի կառուցման կապիտալ ծախսի ֆինանսաւորմանը: Նոր աւտոճանապարհը կը կապի Ուլնեցու եւ Ռուբինեանց փողոցները, ինչի շնորհիւ զգալիօրէն կը թեթեւանայ Կոմիտասի պողոտայի, Դ. Անյաղթի եւ ռուբինեանց փողոցների երթեւեկութիւնը, կը մեծանայ Ռուբինեանց - Պ. Սեւակի փողոցների խաչմէրուկի թողունակութիւնը:
  -   Տնտեսութիւն