Յստակեցւում է թանկարժէք մետաղների բնագաւառի քաղաքականութիւնը


Յստակեցւում է թանկարժէք մետաղների բնագաւառի քաղաքականութիւնը

  • 15-12-2011 16:59:26   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Դեկտեմբերի 15-ի հերթական նիստում Հայաստանի կառավարութիւնը իր նախկին մի շարք որոշումներում կատարել է փոփոխութիւններ եւ լրացումներ, որոնցով յստակեցուել է թանկարժէք մետաղների բնագաւառի քաղաքականութիւնը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, մասնաւորապէս, «Գնագոյացման վերլուծական տեղեկատուական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից պետական կարիքների համար ապրանքների, ծառայութիւնների եւ աշխատանքների կողմնորոշիչ գների եւ սակագների սահմանման լիազօրութիւնը վերապահուել է ՀՀ ֆինանսների, իսկ թանկարժէք մետաղների բնագաւառի քաղաքականութեան իրականացումը, արտօնագրերի տրամադրումը, որակաւորման քննութիւնների կազմակերպումը եւ առուվաճառք իրականացնող անձանց գործունէութեան վերահսկողութիւնը` ՀՀ էկոնոմիկայի նախարարութեանը: Լուծարուել է ՀՀ ֆինանսների նախարարութեան աշխատակազմի մետաղափորձական վերահսկողութեան տեսչութիւնը, որի գործառոյթները փոխանցուել էն նշուած երկու նախարարութիւններին: Սահմանուել է, որ թանկարժէք մետաղներից պատրաստուած իրերի յատկորոշման, յարգադրոշմման արտօնագրումը եւ գործունէութեան պահանջների ու պայմանների պահպանման, ինչպէս նաեւ թանկարժէք մետաղների, դրանցից պատրաստուած իրերի մասնագիտացուած, այդ թւում` մանրածախ առուվաճառքի նկատմամբ հսկողութիւն իրականացնող ՀՀ կառավարութեան լիազօրուած պետական կառավարման մարմինն է ՀՀ էկոնոմիկայի նախարարութիւնը, իսկ տարբերանիշի եւ անուանանիշի գրանցման, հաշուառման եւ փորձաքննութեան, ինչպէս նաեւ պետական պայուստների ուսումնասիրութեան գործառոյթներն իրականացնող լիազօր մարմինը` ՀՀ ֆինանսների նախարարութիւնը: Մէկ այլ որոշման մէջ կատարուած փոփոխութիւնների նպատակն է ՀՀ էկոնոմիկայի նախարարութեան աշխատակազմի շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանութեան տեսչութիւնն օժտել Եւրամիութեան պահանջները բաւարարող իրաւասութիւններով` միջազգային չափանիշներին համապատասխան ապահովելով շուկայի եւ սպառողների իրաւունքների պաշտպանութիւնը:
  -   Տնտեսութիւն