Google Nexus S սմարթֆոնները յանձնուեցին բաժանորդներին


Google Nexus S սմարթֆոնները յանձնուեցին բաժանորդներին

  • 15-12-2011 21:34:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՎիւաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկութիւնը, տեղեկացնում է, որ այսօր ընկերութեան գլխամասային գրասենեակում ՎիւաՍել-ՄՏՍ-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը բաժանորդներին յանձնեց վիճակահանութեան արդիւնքում շահած Google Nexus S սմարթֆոնները: յիշեցնենք, որ վիճակահանութիւնը տեղի էր ունեցել հոկտեմբերի 25-ին, որի ընթացքում 30 հետվճարային բաժանորդներ շահել էին Google Nexus S սմարթֆոններ: իրականացուած յատուկ ծրագրին մասնակցելու համար սահմանուած էին հետեւեալ չափանիշները. մասնակիցները պէտք է լինէին «կլասիկէ, «Կլասիկ սօլո», «Կլասիկ ֆլեքսի» եւ կորպորատիւ սակագնային պլանների անհատական վճարող հետվճարային բաժանորդներ, որոնց` անցած երեք ամիսների (մարտից մինչեւ մայիս) ծառայութիւնների դիմաց կատարուած ընդհանուր վճարը կազմել էր 10,000-18,000 ՀՀ դրամ, եւ յաջորդող երեք ամիսների (յունիս - սեպտեմբեր) ընթացքում ծառայութիւնների դիմաց կատարուած ընդհանուր վճարն աւելացել էր 50 եւ աւելի տոկոսով: ծրագրի աւարտին մասնակիցների նախնական ցուցակից ծրագրի հիմնական չափանիշներին համապատասխանեց 1,662 բաժանորդ` անցնելով եզրափակիչ փուլ: ծրագրի թափանցիկութիւնը եւ արդարութիւնն ապահովելու նպատակով եզրափակիչ փուլ անցած մասնակիցների ցուցակից համակարգչային ծրագիրն ընտրել էր իւրաքանչիւր յիսուներորդ GSM համարի օգտագործողին: Վերջիններս հրաւիրուեցին ՎիւաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենեակ` վիճակահանութեան միջոցով որոշելու 30 սմարթֆոնների հասցէատէրերին:
  -   Մամլո հաղորդագրություն