Սեյրան Օհանեանն անձամբ է պատասխանատու Արտակ Նազարեանի գործով իրականութիւնը կոծկելու համար, գտնում է տուժող կողմը


Սեյրան Օհանեանն անձամբ է պատասխանատու Արտակ Նազարեանի գործով իրականութիւնը կոծկելու համար, գտնում է տուժող կողմը

  • 16-12-2011 13:40:53   | Հայաստան  |  Հասարակութիւն

2010թ. յուլիսի վերջին Տաւուշի մարզի «Մեհրաբ» զօրամասի մարտական յենակէտերից մէկում զոհուած լեյտենանտ Արտակ Նազարեանի գործով կարեւորագոյն վկաներից մէկի` Արման Մնացականեանի ծառայութեան 24 ամիսը լրացել է 2011թ. դեկտեմբերի 4-ին, սակայն առ այսօր նա չի զօրացրուել: այս մասին ահազանգում էն տուժողի իրաւայաջորդ Ծովինար Նազարեանը, տուժողի իրաւայաջորդի ներկայացուցիչներ մուշեղ Շուշանեանը եւ Ռուբէն Մարտիրոսեանը: տուժող կողմի յայտարարութեան մէջ նշւում է, որ Արման Մնացականեանը Արտակ Նազարեանի սպանութիւնից յետոյ տեղափոխուել է Բերդ քաղաքի Ռազմական ոստիկանութեան բաժին եւ այնտեղ ապօրինաբար պահուել է 23 օր, որից յետոյ, նրա նկատմամբ կիրառելով վկայի պաշտպանութեան միջոց, նրան տեղափոխել էն Երեւան` Ռազմական Ոստիկանութեան զօրամաս, ուր եւ պահւում է առ այսօր: Տուժող կողմի վկայութեամբ, Արման Մնացականեանը ցուցմունք տալու համար առաջին անգամ դատարանի ամբիոնին մօտեցել է ռազմական ոստիկանի հետ: Այդ օրը նրա խնդրանքով դատաւորը խոստացել է հանրային պաշտպանի գրասենեակից փաստաբան հրաւիրել, սակայն յաջորդ նիստին ներկայացել էր փաստաբան Նուարդ Սվարեանը, վկան դատարանում ցուցմունք տալիս յայտարարել էր, որ ռազմական ոստիկաններն էն իրէն տարել Սվարեանի մօտ: Աւելի ուշ պարզուել էր նաեւ, որ յիշեալ փաստաբանը հանրային պաշտպան չէ, այլ պայմանագրային հիմունքներով աշխատող փաստաբան էր, եւ նա այդ նիստից յետոյ այլեւս չի եկել դատարան: Տուժող կողմը գտնում է, որ Արման Մնացականեանը այն առանցքային վկաներից է, ում նախաքննական ցուցմունքները ընկել են յանցագործութեան վարկածի եւ մեղադրանքի հիմքում: «Հիմքեր կան պնդելու նաեւ, որ նախաքննական ցուցմունքները նոյնպէս ձեռք էն բերուել ապօրինի մեթոդներով` Բերդ քաղաքի ռազմական ոստիկանութիւնում 23 օր պահելու արդիւնքում: Դատարանում վկայի տուած ցուցմունքները յաճախ հակասում էն իրար, ինչպէս նաեւ նախաքննական ցուցմունքներին: Սա ենթադրել է տալիս, որ ռազմական ոստիկանութեան միջոցով ոչ թէ պաշտպանութիւն, այլ ճնշում է գործադրւում վկայի վրայ, եւ վերջինս հարկադրուած կեղծում է իրականութիւնըէ,- գտնում է տուժող կողմը: Կողմը ուշադրութիւն է հրաւիրում նաեւ այն հանգամանքի վրայ, որ դատարանի կողմից մերժուել էն վկային զօրացրուելուց յետոյ հարցաքննելու վերաբերեալ դատավարութեան մասնակիցների բազմակի միջնորդութիւնները: Տուժողի մօրը եւ իրաւայաջորդի ներկայացուցչին 2010թ.-ի դեկտեմբերի 6-ին Սեյրան Օհանեանը յայտնել է, որ վկան կը զօրացրուի, եթէ իսկապէս նրա ծառայութեան ժամկէտը լրացել է: միաժամանակ նշւում է, որ դատարանում Արման Մնացականեանը ցուցմունք է տուել, որ ինքը ծառայութեան հետ կապուած տոյժեր չի ստացել, կալանատանը չի պահուել, եւ իրէն յայտնի չէ, թէ ինչու իրէն չէն զօրացրում եւ երբ էն զօրացրելու: Տուժող կողմը յիշեցնում է, որ ըստ Զինուորական ծառայութիւն անցնելու մասին ՀՀ օրէնքի 4-րդ յօդուածի, պարտադիր զինուորական ծառայութիւնը կարող է երկարաձգուել մէկ ամսով` «Պետական լիազօր մարմնի ղեկավարի» որոշմամբ, եւ երկու ամսով` կառավարութեան որոշմամբ: Տուեալ դէպքում պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանը` որպէս «Պետական լիազօր մարմնի ղեկավար», անձամբ է պատասխանատու ինչպէս վկային Ռազմական ոստիկանութիւնում պահելու, այնպէս էլ Արտակ Նազարեանի գործով դատավարութեան օբյեկտիւութիւնը խոչընդոտելու եւ իրականութիւնը կոծկելու համար: «Սեյրան Օհանեանը պարտաւոր է զսպել պաշտպանութեան նախարարութեան ենթակայութեան տակ գտնուող կառոյցների, այդ թւում` Ռազմական ոստիկանութեան կամայականութիւնները, զերծ պահելու վկաներին ճնշումներից, ինչպէս նաեւ` կարգադրելու ՊՆ Քննչական ծառայութեանը` նոր քրէական գործ սկսել Արտակ Նազարեանի մահուան հանգամանքների վերաբերեալ եւ կատարել բազմակողմանի, անաչառ եւ լրիւ քննութիւն»,- նշւում է տուժող կողմի յայտարարութեան մէջ: Յիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերի 20-ին, երեքշաբթի, ժամը 12:00-ին Շէնգաւիթի վարչական շրջանի ընդհանուր իրաւասութեան դատարանում տեղի կ'ունենայ ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարեանի սպանութեան գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում կը շարունակուի առանցքային վկաներից մէկի` շարքային Արման Մնացականեանի հարցաքննութիւնը: Կհարցաքննուէն նաեւ այլ վկաներ: Նախորդ նիստում (14.12.2011թ.) շարունակուել էր գործով դատակոչուած վկայ, Արտակ Նազարեանի ենթակայութեան ներքոյ վերջին անգամ մարտական հերթապահութիւն կատարած շարքային Արման Մնացականեանի հարցաքննութիւնը: Նա յայտարարել էր, որ քննիչն է գրել իր նախաքննական ցուցմունքը, բայց ինքն է ասել ինչ գրել: Չնայած դրան, վկան չի կարողացել պարզաբանել ցուցմունքում օգտագործուած մի շարք բառեր, իսկ «ձախ նախաբազուկիէ փոխարէն ցոյց տուել իր մէջքը: Վկան մի քանի անգամ պնդել է, որ սպանութիւնը տեղի է ունեցել ոչ թէ յուլիսի 27-ին, ինչպէս նշուած է պաշտօնական վարկածով, այլ մէկ օր առաջ` 26-ին: Նա պնդել է նաեւ, որ սպանութիւնից առաջ յենակէտ է բարձրացել գումարտակի հրամանատար Միշա Գաբրիէլեանը, ում մասին նախաքննութիւնը պնդում էր, որ ամբողջ ժամանակ արձակուրդում է եղել եւ յենակէտ չի բարձրացել: Վկան յայտնել է նաեւ, որ իրէն դէպքից յետոյ տարել էն Բերդ քաղաքի ռազմական ոստիկանութիւն եւ այնտեղ պահել 23 օր: Մնացականեանի այլ ցուցմունքներ հակասում էին իրար, ինչպէս նաեւ` նախաքննական ցուցմունքներին: Դատարանի որոշմամբ դատաքննութիւնն սկսուել է դատակոչուած վկաների հարցաքննութեամբ, իսկ քրէական գործով ձեռք բերուած ապացոյցները հետազօտուելու էն վերջում` վկաների, իրաւայաջորդի եւ ամբաստանեալների ցուցմունքներից յետոյ: Արտակ Նազարեանի մօր` Յասմիկ Յովհաննիսեանի ցուցմունքը կիսատ է մնացել եւ վկաների հարցաքննութիւններից յետոյ այն կը շարունակի Արտակի քոյրը` Ծովինար Նազարեանը, ում փոխանցուել էն տուժողի իրաւայաջորդի իրաւասութիւնները: Առայժմ ցուցմունքներ էն տուել սպանէր Գագիկ Ուդումեանը եւ Միհրան Նաջարեանը: Ցուցմունք է տալիս շարքային Արման Մնացականեանը: Արտակ Նազարեանը սպանուել է 2010թ. յուլիսի վերջին, ծառայութեան վայրում` Տաւուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գիւղից ոչ հեռու տեղակայուած «Մեհրաբներ» զօրամասի հսկողութեանը յանձնուած մարտական յենակէտերից մէկում («Ղոզլու»), որի աւագն էր: ՀՀ ՊՆ Քննչական ծառայութեան կատարած նախաքննութիւնն աւարտուել է, եւ գործը դատարան է մտել որպէս «Ինքնասպանութեան դրդում»: Մինչդեռ Նազարեանները պնդում էն, որ նախաքննութիւնը կատարուել է յանցաւոր թերութիւններով` ընդհուպ մինչեւ ապացոյցների ոչնչացում եւ կեղծում: Քրէական գործով մեղադրւում էն Արտակ Նազարեանի հինգ ծառայակիցնէր` նրա գումարտակի ԱՏՀԱՅ գծով տեղակալ, կապիտան Յակոբ Մանուկեանը, հարեւան «Լոյս»յենակէտի աւագ, լեյտենանտ Վահագն Հայրապետեանը, Ա. Նազարեանի դասակի երեք շարքայիններ` Մխիթար Մխիթարեանը, Ադիբեկ Յովհաննիսեանը եւ Յարութիկ Կիրակոսեանը: Վերջինի` Հ. Կիրակոսեանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխուել է, եւ նա յանձնուած է զօրամասի հսկողութեանը, որտեղ շարունակում է ծառայութիւնը: Գործը քննւում է Տաւուշի մարզի ընդհանուր իրաւասութեան դատարանի նախագահ Սամուէլ Մարդանեանի նախագահութեամբ, մեղադրանքը պաշտպանում է զինուորական դատախազ Յարութիւն Յարութիւնեանը: Ամբաստանեալների շահերը պաշտպանում էն փաստաբաններ Լեւոն Պօղոսեանը (Վ. Հայրապետեանի պաշտպան), Հրանտ Գէորգեանը (Հ. Մանուկեանի պաշտպան), իսկ երեք շարքայինների` Մ. Մխիթարեանի, Ա. Յովհաննիսեանի եւ Հ. Կիրակոսեանի կողմից ներգրաւուած էն փաստաբաններ Ազատ Շահբազեանը եւ Ալվարդ Մնացականեանը: Տուժողի իրաւայաջորդն էր Արտակ Նազարեանի մայրը` Յասմիկ Յովհաննիսեանը, իսկ 2011թ. նոյեմբերի 29-ից` քոյրը` Ծովինար Նազարեանը: Տուժողի իրաւայաջորդի ներկայացուցիչներն էն փաստաբաններ Մուշեղ Շուշանեանը, Սեդա Սաֆարեանը եւ իրաւապաշտպան Ռուբէն Մարտիրոսեանը:
  -   Հասարակութիւն