Լրագրողական այցելութիւն Գեղարքունիքի մարզի կանանց խնդիրները լուսաբանելու համար


Լրագրողական այցելութիւն Գեղարքունիքի մարզի կանանց խնդիրները լուսաբանելու համար

  • 16-12-2011 14:35:58   |   |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 19-20-ին Պատերազմի եւ խաղաղութեան լուսաբանման ինստիտուտի հայաստանեան գրասենեակը լրագրողական այցելութիւն է կազմակերպում Գեղարքունիքի մարզ: Լրագրողական այցելութեան նպատակն է մարզի հեռաւոր համայնքներում բնակուող կանանց խնդիրների լուսաբանումը: Վիճակագրական վերջին տուեալներով` մարզի բնակչութեան շուրջ 40 տոկոսն ապրում է ծայրայեղ աղքատութեան պայմաններում, ինչի հետեւանքով Գեղարքունիքը համարւում է Հայաստանի երեք ամենաաղքատ մարզերից մէկը: Աղքատութեան ամենահաւանական զոհերը յատկապէս այն ընտանիքներն էն, որտեղ ողջ հոգսն ընկած է կանանց ուսերին: Գեղարքունիքը Հայաստանի այն մարզերից է, որտեղ կանայք, տղամարդկանց միգրացիայով ու աւանդոյթներով պայմանաւորուած, բազմաթիւ, միմեանց հետ փոխկապակցուած սոցիալական ու առողջապահական խնդիրներ ունէն: Լրագրողական այցելութեան նպատակն է վերհանել կանանց համար յատկապէս մտահոգիչ խնդիրները` սեւեռելով տեղական փորձագէտների ուշադրութիւնն այդ հարցերի վրայ, ինչպէս նաեւ նպաստելով դրանց լուսաբանմանը եւ տեղական լրատուամիջոցներում համապատասխան տեղեկատուութեան տարածմանը: Լրագրողական այցելութեան մասնակիցները հանդիպումներ կ'ունենան մարզի պաշտօնեաների, փորձագէտների եւ ՀԿ ներկայացուցիչների հետ, կլինէն մարզի այն համայնքներում, որտեղ նշուած խնդիրներն աւելի սուր էն արտայայտուած: Այցելութեան արդիւնքում` մասնակիցները կը պատրաստեն յատուկ ռեպորտաժներ Գեղարքունիքի մարզում կանանց խնդիրների վերաբերեալ, որոնք կհրապարակուէն ինչպէս իրենց լրատուամիջոցներում, այնպէս էլ Պխլի-ի յատուկ ներդիրում, որը լոյս կը տեսնի 2012թ. յունուարին: ՊԽԼԻ հայաստանեան գրասենեակը հոգալու է տրանսպորտի, սննդի եւ կեցութեան ծախսերը: Լրագրողական այցելութիւնը կազմակերպւում է ՊԽԼԻ Հարաւկովկասեան «Կամուրջների կառուցում/ներուժի հզօրացում. hակամարտութիւնների կանխարգելումը Հարաւային Կովկասումէ ծրագրի շրջանակներում, որն իրականացւում է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարութեան աջակցութեամբ: Յաւելեալ տեղեկութիւնների համար կարող էք զանգահարել Պատերազմի եւ խաղաղութեան լուսաբանման ինստիտուտի հայաստանեան գրասենեակ` + 374 10 53 92 04, + 37493 207 417 հեռախօսահամարներով կամ գրել iwprarmenia@gmail.com էլ-փոստի հասցէին:
  -   Մամլո հաղորդագրություն