Հայաստանի անկախութեան 20-ամեակի կապակցութեամբ շնորհուած գերատեսչական պարգեւների յանձնում


Հայաստանի անկախութեան 20-ամեակի կապակցութեամբ շնորհուած գերատեսչական պարգեւների յանձնում

  • 16-12-2011 14:49:53   |   |  Մամլո հաղորդագրություն
2011թ. դեկտեմբերի 14-ին, Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեայ յոբելեանի շրջանակներում ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին եւ հայկական կազմակերպութիւններին շնորհուած գերատեսչական պարգեւների յանձնման նպատակով Փարիզի կենտրոնում գտնուող Պաւիլիոն Դոֆին հանդիսութիւնների սրահում տեղի ունեցաւ բազմամարդ հաւաք: Այն անցկացուեց «Հազարամեայ Հայաստանը 20 տարեկան է» խորհրդանշական խորագրի ներքոյ: Ներկայ էին ֆրանսահայ նշանաւոր անհատականութիւններ, ֆրանսահայ եղեկեցական եւ համայնքային կառոյցների ղեկավար ու շարքային անդամներ, մտաւորականներ, մշակոյթի, արուեստի եւ կրթութեան ոլորտների գործիչներ, գիտնականներ, քաղաքագէտներ, տնտեսագէտներ, ուսանողներ, լրագրողներ, ֆրանսահայութեան աւելի քան 500 ներկայացուցիչներ: Պաշտօնական ընդունելութեան շրջանակներում տեղի ունեցաւ հասարակական-քաղաքական, գիտա-մշակութային ամենատարբեր ոլորտներում աչքի ընկած, Հայաստան-ֆրանսիայ, Հայաստան-սփիւռք կապերի ամրապնդման գործին իրենց նպաստը բերած ֆրանսահայ անհատներին եւ կազմակերպութիւններին Հայաստանի Հանրապետութեան Մշակոյթի, Սփիւռքի եւ Կրթութեան ու գիտութեան նախարարութիւնների կողմից շնորհուած ՀՀ գերատեսչական պարգեւների ու շնորհակալագրերի յանձնման հանդիսաւոր արարողութիւն: Գերատեսչական բարձրագոյն մեդալներով պարգեւատրուածների թւում էին Ֆրանսիայում հանրաճանաչ անհատականութիւններ` Ժանսեմը, Ալէն Թերզեանը, Էլէն Սէգարան, Պատրիկ Ֆիորին, Անդրէ Մանուկեանը, Սերժ Աւետիքեանը, Ժաքի Ներսէսեանը, Ռոբեր Գեդիկեանը, Սիմոն Աբգարեանը, Ժեռալդ Փափազեանը, եկեղեցական գործիչներից` վերապատուելի Սամուէլ Սահակեանը, Միսաք Մանուշեանի խմբի վերջին ներկայացուցիչ Արսէն Չաքարեանը, Ֆրանսահայ նախկին ռազմիկների միութեան նախագահ Անտուան Բաղդիկեանը, նախկին ռազմիկներ Աշոտ Շմաւոնեանը եւ Ժան Չագուչեանը, կրթութեան գործի կազմակերպիչներ Գեղամ Ղեւոնեանն ու Անահիտ Դոնաբեդեանը, նշանաւոր հայագէտներ, հայապահպանման խնդիրներով զբաղուող հասարակական գործիչներ, տնտեսագէտներ, ճարտարապետներ, բարերարներ, հեղինակաւոր կազմակերպութիւններից` Սոցիալական օգնութեան հայկական ասոցիացիան, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ու շրջաններում գործող երկու տասնեակ մշակութային միութիւններ, հայկական դպրոցնէր ու վարժարաններ, երգի եւ պարի համոյթներ: Ինչպէս տեղեկացնում էն ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, ամփոփիչ խօսքով հանդէս եկաւ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգէն Չիտեչեանը, ով շնորհակալութիւն յայտնեց հայ համայնքի անհատ ներկայացուցիչներին եւ կառոյցներին` Հայաստանի Հանրապետութեան 20-ամեայ յոբելեանական տարուայ շրջանակներում վեց տասնեակից աւել միջոցառումների անցկացման կապակցութեամբ:
  -   Մամլո հաղորդագրություն