Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան հաղորդագրութեան, դեկտեմբերի 12-ից 16-ն ընկած ժամանակահատուածում իրականացուել էն հետեւեալ գործարքները.
USD
արտարժոյթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնուել է 95 մլն 807 հազար 867 ԱՄՆ դոլար` 381.74 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով, եւ վաճառուել 98 մլն 658 հազար 809 ԱՄՆ դոլար` 382.98 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով:
«Նասդաք ՕԷՄԵՔՍ Արմէնիա» ԲԲԸ–ում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 16 մլն 790 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 382.2 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով:
միջբանկային շուկայում իրականացուել է 1 մլն 250 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 382.91 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով:
EUR
արտարժոյթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնուել է 6 մլն 720 հազար 586 եւրոյ` 500.93 դրամ 1 եւրոյի դիմաց միջին փոխարժէքով, եւ վաճառուել 14 մլն 395 հազար 903 եւրոյ` 504.85 դրամ 1 եւրոյի դիմաց միջին փոխարժէքով:
«Նասդաք ՕԷՄԵՔՍ Արմէնիա» ԲԲԸ–ում եւ միջբանկային շուկայում նշուած ժամանակահատուածում գործարքներ չէն իրականացուել:
RUB
արտարժոյթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնուել է 612 մլն 944 հազար 193 ՌԴ ռուբլի` 11.96 դրամ 1 ռուբլու դիմաց միջին փոխարժէքով, եւ վաճառուել 100 մլն 231 հազար 558 ՌԴ ռուբլի` 12.17 դրամ 1 ռուբլու դիմաց միջին փոխարժէքով:
«Նասդաք ՕԷՄԵՔՍ Արմէնիան» ԲԲԸ–ում եւ միջբանկային շուկայում նշուած ժամանակահատուածում գործարքներ չէն իրականացուել:
դեկտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 29.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերինը` 38.5 մլն ԱՄՆ դոլար: