<br /> Տիգրան Սարգսեանը այցելել է մարտկոցների արտադրութեամբ զբաղուող հայ-գերմանական «Էլբատ» ընկերութիւն <br /> <br />



Տիգրան Սարգսեանը այցելել է մարտկոցների արտադրութեամբ զբաղուող հայ-գերմանական «Էլբատ» ընկերութիւն

  • 24-05-2011 20:00:46   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը մայիսի 24-ին այցելել է Երեւանում մարտկոցների արտադրութեամբ զբաղուող հայ-գերմանական ,էլբատէ ընկերութիւն: Նա շրջել է ընկերութեան արտադրամասերով եւ լաբորատորիաներով, ծանօթացել արտադրական գործընթացին: Շրջայցի ընթացքում վարչապետին են ներկայացուել նորագոյն տեխնոլոգիաներով գործող արտադրամասերում արտադրանքի պատրաստման, ինչպէս նաեւ ժամանակակից սարքաւորումներով յագեցած քիմիական եւ էլեկտրամեխանիկական լաբորատորիաներում արտադրանքի որակի հսկման գործընթացի մանրամասները: Հայ-գերմանական ,էլբատէ ընկերութիւնում, որի բաժնետոմսերի 51 տոկոսի բաժնետէրը գերմանական ,քրոնիմետ Մայնինգէ կազմակերպութիւնն է, 49 տոկոսինը` հայկական կողմը, թողարկւում են կապարաթթուային կ'ուտակչային մարտկոցնէր գրեթէ բոլոր տիպի աւտոմոբիլների համար: Գործում են ձուլման, մածուկապատրաստման եւ մածուկապատման, էլեկտրոլիտի պատրաստման, ձեւաւորման եւ հաւաքման, օդի ու ջրի զտման եւ մշակման արտադրամասեր: Որակի վերահսկման նպատակով այստեղ գործում են ժամանակակից սարքաւորումներով յագեցած քիմիական եւ էլեկտրամեխանիկական լաբորատորիաներ, որտեղ իրականացւում են համապատասխան փորձարկումներ: 2011թ. մայիսին ,Quality Austriaէ աւստրիական կազմակերպութեան կողմից ,էլբատէ ընկերութեանը շնորհուել է Որակի կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային սերտիֆիկատ: Ներկայումս ընկերութիւնում աշխատում է 145 մարդ, որոնցից 90-ն ընդգրկուած են հիմնական եւ օժանդակ արտադրութիւններում: Մեկնարկային կ'ուտակչային մարտկոցների արտադրութիւն իրականացնող այս ձեռնարկութիւնը շահագործման է յանձնուել 2010թ. նոյեմբերի 23-ին:
  -   Տնտեսութիւն