ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց Դալի Բելգասմիին եւ Մարիայ Լուկեանովային


ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց Դալի Բելգասմիին եւ Մարիայ Լուկեանովային

  • 24-05-2011 19:00:39   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Մայիսի 24-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց Մակ-ի Պարէնի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Միջին Արեւելքի, Կենտրոնական Ասիայի եւ Արեւելեան Եւրոպայի տարածաշրջանային տնօրէն Դալի Բելգասմիին եւ ՊՀԾ հայաստանեան գրասենեակի ղեկավար Մարիայ Լուկեանովային: Հ.Յակոբեանը հիւրերին ներկայացրեց ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից մայիսի 26-28-ին Երեւանում կազմակերպուող «Սփիւռքի հեռանկարները գլոբալացուող աշխարհում» միջազգային համաժողովի նպատակները: Համաժողովին մասնակցելու են Սփիւռք ունեցող պետութիւնների համապատասխան պետական մարմինների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ այդ պետութիւնների Հհ-ում հաւատարմագրուած դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարներ: Հանդիպման ընթացքում քննարկուեցին Սփիւռքի հիմնախնդիրներին, պետութիւն-սփիւռք յարաբերութիւնների զարգացմանն առնչուող հարցեր: Անդրադարձ կատարուեց նաեւ ՊՀԾ կողմից իրականացուող դպրոցական սնունդ ծրագրին:
  -   Տնտեսութիւն