Ադրբեջանում մասնաւոր շինութիւններ են քանդւում, որոնց սեփականատէրերին ոչ մի փոխհատուցում չի տրամադրւում


Ադրբեջանում մասնաւոր շինութիւններ են քանդւում, որոնց սեփականատէրերին ոչ մի փոխհատուցում չի տրամադրւում

  • 24-05-2011 08:30:48   |   |  Յօդուածներ
Ադրբեջանի տեղական իշխանութիւնները պնդում են, որ իրաւասու են քանդել մասնաւոր շինութիւնները, որպէսզի դրանց տեղում ճանապարհ կառուցեն, սակայն սեփականատէրերը բողոքում են, որ իրենց ոչ մի փոխհատուցում չի տրամադրւում: Ադրբեջանի մեծութեամբ երկրորդ` Գեանջայ, քաղաքի բնակիչ Աբբաս Աբբասզադեն ողջ կեանքն է ներդրել իր ,էլնուրէ ռեստորանը կառուցելու վրայ: Նա ցնցուել էր, երբ ռեստորան այցելած տեղական իշխանութիւնների ներկայացուցիչները յայտարարել էին, որ պատրաստւում են փակել այն եւ քանդել: ,ես պահանջեցի ցոյց տալ իմ գոյքը քանդելու հիմնաւորումը: Ինձ ասացին, որ դրա վերաբերեալ դատական որոշում չկայ, սակայն այստեղ պէտք է ճանապարհ կառուցուի, եւ իմ ռեստորանը խանգարում է: Նոյնիսկ չկարողացանք կազմակերպել նախօրօք պատուիրուած հարսանեաց հանդիսութիւնները, քանի որ նոյն օրն իսկ անջատեցին ռեստորանի գազն ու էլեկտրականութիւնը, որպէսզի ստիպեն մեզ աւելի շուտ հեռանալ շինութեան տարածքիցէ, - պատմում է Աբբասզադեն: Ռեստորանի տէրը փորձել է հանդիպել Գեանջայի քաղաքապետի հետ, սակայն վերջինիս քարտուղարը պատասխանել է, որ քաղաքապետը չի ընդունում քանդման ենթակայ շինութիւնների սեփականատէրերին: ,ու՞մ կարող եմ դիմել: Ռեստորանը 20-ից աւելի աշխատող ունէր, որոնցից իւրաքանչիւրը 3-4 անդամից բաղկացած ընտանիք էր պահումէ, - ասում է Աբբասզադեն: Նրա դէպքը սովորական երեւոյթ է Գեանջայում, որտեղ գործարարները եւ տների սեփականատէրերը բողոքում են, որ քաղաքապետարանն ընդհանրապէս անտեսում է իրենց` մասնաւոր սեփականութեան իրաւունքները: Մուշուիք Ալիեւը վաճառել է իր բնակարանը խանութ գնելու նպատակով, որպէսզի կարողանայ բաւականաչափ փող վաստակել եւ այլ բնակարան գնել: Այս գործարքի արդիւնքում նա ստիպուած է եղել յաւելեալ 60 հազար դոլար ծախսել: Իշխանութիւնները քանդել են նրա խանութը` փոխարէնը ոչինչ չառաջարկելով: ,փոխհատուցում վճարելու մասին անգամ խօսք չկայ: Ինչպէ՞ս կարելի է: Ինչպէ՞ս եմ ընտանիքս պահելու: Ինչո՞վ եմ բնակարանի վարձը վճարելու: Այժմ անշարժ գոյք գնելու մասին անգամ երազել չեմ կ'արողէ, - ասում է նա: Մէկ ամիս առաջ Նարիմանովի փողոցի բնակարանների պատշգամբները քանդուել էին քաղաքապետարանի հրամանով: Բնակիչները դրան ի պատասխան եռօրեայ բողոքի ցոյց էին կազմակերպել, փակելով ճանապարհը, սակայն այդպէս էլ չէին կարողացել դադարեցնել կատարուող աշխատանքները: ,1965 թուականից այս երկու սենեականոց բնակարանում եմ ապրել եւ 4 երեխայ եմ մեծացրել այստեղ: Երբ երեխաներս ամուսնացան, բնակարանում այլեւս տեղ չկար, եւ ստիպուած եղանք պատշգամբ աւելացնել, որպէսզի բոլորը տեղաւորուեն տանը: Ինչպէ՞ս կարող են եօթ մարդիկ 2 սենեակում ապրելէ, - տարակուսում է բնակիչներից մէկը` Սարուինազ Ֆարաջովան: ,պատկերացնու՞մ էք, որքան ենք ծախսել պատշգամբը կառուցելու համար: Պատշաճ բնակարանով ապահովելու փոխարէն, տեղական իշխանութիւնները պարզապէս քանդեցին այնէ, - դժգոհում է նա: Ֆարաջանովան մէկն է այն բազմաթիւ ադրբեջանցիներից, ովքեր առանց պաշտօնական թոյլտուութեան իրենց բնակարաններին կից յաւելեալ շինութիւններ են կառուցել 1991 թուականից ի վեր. Խորհրդային Միութեան փլուզմանը յաջորդած տնտեսական ճգնաժամի հետեւանքով եւ Լեռնային Ղարաբաղից գաղթած հարիւր հազարաւոր փախստականների հոսքի արդիւնքում առաջացած նոր բնակարանների կառուցման խնդիրը կառավարութիւնը ի վիճակի չէր լուծել: Գեանջայի տեղական իշխանութիւնների ներկայացուցիչները, իրենց հերթին, պնդում են, որ ձեռնարկատիրական շինութիւնների եւ բնակելի տների պատշգամբների քանդելու գործընթացը ոչ մի խախտում չի պարունակում: ,պատշգամբներն առանց պաշտօնական թոյլտուութեան են կառուցուել, այսինքն` ապօրինի կ'առոյցնէր են: Այդ պատճառով, դրանք քանդելու համար դատական որոշման կարիք չկար: Իսկ գործարարների շինութիւնները քանդուել են, քանի որ խոչընդոտում էին պետական նշանակութեան նախագծերի իրականացմանըէ, - ասում է Գեանջայի քաղաքապետի խորհրդական Նաթիք Բիննաթովը: Խօսքը վերաբերում է լայնացման ենթակայ երկու մայրուղիներին, որոնցից մէկը Գեանջան կապում է Շամքիր քաղաքի, իսկ միւսը` մայրաքաղաք Բաքուի հետ:,ոչ ոք էլ չի ուզում խախտել նրանց իրաւունքները. բոլոր գործարարներին հողատարածքներ կը տրամադրուեն, որտեղ նրանք կը կարողանան վերակառուցել իրենց շինութիւնները: Փոխհատուցում վճարելու հարցը ներկայում չի քննարկւումէ, - հաւելում է նա: Ընդդիմութեան ներկայացուցիչները, իրենց հերթին, մասնաւոր շինութիւնները քանդելու մէջ մեղադրում են իշխանութիւններին, որոնք այստեղ սեփական շահն են փնտրում կամ անում են այդ ամէնը իրենց հետ կապ ունեցող գործարարների համար, որոնք փորձում են հողատարածքներ ստանալ: ,իշխանութիւնները նաւթի վաճառքից բիւջէ մուտք գործող հսկայական գումարները իւրացնելու ուղիներ են փնտրում, եւ դրանցից մէկը շինարարութիւնն էէ, - ասում է ընդդիմադիր ,ժողովրդական ճակատէ կուսակցութեան փոխնախագահ Ֆուադ Գահրամանլին: Գահրամանլին կոչ է անում փոփոխութիւններ կատարել երկու տարի առաջ հաստատուած օրէնսդրական լրացումների փաթեթում, որի համաձայն` կառավարութիւնը իրաւունք էր ստանում սահմանելու բռնագրաւուած սեփականութեան արժէքը, այն դէպքում, երբ նախկինում գոյքի արժէքը սահմանւում էր սեփականատիրոջ կողմից: Նրա խօսքերով` ներկայում, ,եթէ սեփականատէրը համաձայն չէ սահմանուած արժէքի հետ, ապա կարող է դիմել դատարան, սակայն դատարանները համարեա միշտ իշխանական կողմին են պաշտպանումէ: Իրաւաբանները պնդում են, որ պետական կառոյցները չեն կարող ցանկացած պահին քանդել մասնաւոր սեփականութիւնը: ,մասնաւոր սեփականութիւնը կարելի է քանդել միայն [համապատասխան] դատական որոշման առկայութեան դէպքում: Վերջերս ,նորաձեւէ է դարձել առանց որեւէ օրինական արդարացման անշարժ գոյքն ու սեփականութիւնը ոչնչացնելը: Դա հակասում է սեփականութեան իրաւունքներին եւ անընդունելի է ցանկացած նորմալ հասարակութեան շրջանում: Սահմանադրութեան 29-րդ յօդուածի համաձայն` իշխանութիւնները անմիջական պատասխանատուութիւն են կրում սեփականատէրերի իրաւունքների պաշտպանութեան համար: Մինչդեռ նախագահի կողմից նշանակուած տեղական իշխանութիւնների ղեկավարները կոպիտ կերպով խախտում են այդ իրաւունքներըէ, - ասում է յայտնի իրաւաբան Ֆուադ Ագաեւը: Գիւլնուր Ռաջիֆգըզի, «Ազատութիւն» ռադիօկայանի թղթակից Ադրբեջանում «Կովկասեան լրատու», # 591, Պատերազմի եւ խաղաղութեան լուսաբանման ինստիտուտի պարբերական
  -   Յօդուածներ