Քննարկուել էն գիւղատնտեսութեան ոլորտում երկու հայկական պետութիւնների համագործակցութեանը վերաբերող հարցեր


Քննարկուել էն գիւղատնտեսութեան ոլորտում երկու հայկական պետութիւնների համագործակցութեանը վերաբերող հարցեր

  • 21-05-2011 13:43:33   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը մայիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետութեան գիւղատնտեսութեան նախարար Սերգօ Կարապետեանին եւ նրա տեղակալ Գրիշա Բաղիյեանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր նաեւ Արցախի Հանրապետութեան գիւղատնտեսութեան նախարար Արմօ Ծատուրեանը, քննարկուել էն գիւղատնտեսութեան զարգացման, այս ոլորտում երկու հայկական պետութիւնների համագործակցութեանը վերաբերող հարցեր: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Արցախի Հանրապետութեան Նախագահի աշխատակազմի Տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից, յատուկ ուշադրութիւն է դարձուել գիւղատնտեսութիւնում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, հայրենական արտադրութիւնը խթանելու հիմնախնդիրներին:
  -   Տնտեսութիւն