Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները մասնակցում են Միջազգային Էկումենիկ խաղաղասիրական համաժողովին


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները մասնակցում են Միջազգային Էկումենիկ խաղաղասիրական համաժողովին

  • 20-05-2011 16:39:53   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մայիսի 17-ին Ջամայկայի Կինգսթոն քաղաքում իր աշխատանքներն սկսեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի կազմակերպած Միջազգային Էկումենիկ խաղաղասիրական համաժողովը` «Աստծոյ փառքը եւ խաղաղութիւնն երկրի վրայ» խորագրով: Համաժողովի ընթացքում արծարծուելու են հետեւեալ նիւթերը` խաղաղութիւնը համայնքերի միջեւ, երկրի վրայ, շուկայական յարաբերութիւններում եւ մարդկանց մէջ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ այս ժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում են ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի Միջեկեղեցական յարաբերութիւնների պատասխանատու Տ. Վիգէն արքեպիսկոպոս Այքազեանը, Իրաքի Քրիստոնէական էկումենիկ խորհրդի նախագահ Տ. Աւագ արքեպիսկոպոս Ասատուրեանը եւ ԵՀԽ Հայաստանեան Կլոր Սեղանի գրասենեակի գործադիր տնօրէն դոկտոր Կարէն Նազարեանը:
  -   Հասարակութիւն