Տիգրան Սարգսեանը Մինսկում մասնակցել է ԱՊՀ անդամ-պետութիւնների կառավարութիւնների ղեկավարների խորհրդի նիստին


Տիգրան Սարգսեանը Մինսկում մասնակցել է ԱՊՀ անդամ-պետութիւնների կառավարութիւնների ղեկավարների խորհրդի նիստին

  • 19-05-2011 19:55:12   |   |  Տնտեսութիւն
Մայիսի 19-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում բացուել է Անկախ պետութիւնների համագործակցութեան (ԱՊՀ) անդամ-պետութիւնների կառավարութիւնների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանի գլխաւորած պատուիրակութիւնը: Անկախ պետութիւնների համագործակցութեան անդամ-երկրների կառավարութիւնների ղեկավարների խորհրդի նիստում արծարծուած կարեւորագոյն հարցերից էր Ազատ առեւտրի գօտու պայմանագրի նախագիծը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը նիստի աւարտին լրագրողներին տեղեկացրել է, որ բոլոր երկրների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կառավարութիւնների տեսակէտները, թէ ինչ խնդիրներ են առկայ, որոնք են ենթակայ մասնագիտական մակարդակով քննարկման: Հիմնականում փաստաթուղթն ընդունուել է որպէս հիմք, նշուել է, որ դրա գաղափարախօսութիւնն ընդունելի է բոլոր կառավարութիւնների համար, բայց տեխնիկական մակարդակով պէտք է քննարկուեն մաքսային տուրքերի, մաքսային վճարների սահմանափակումների խնդիրները: Տիգրան Սարգսեանի խօսքերով, որոշում է կայացուել, որ փաստաթուղթը հիմք ընդունելով` փոխվարչապետերի մակարդակով կը լինի եւս մէկ հանդիպում, որպէսզի բոլոր խնդիրներին, վիճահարոյց հարցերին լուծումներ գտնուեն: ,հայաստանն այս պահի դրութեամբ որեւէ վիճահարոյց հարց չունի այդ փաստաթղթի հետ կապուած, եւ մենք պատրաստ էինք այն ստորագրել նոյնիսկ այսօր, բայց քանի որ փաստաթուղթը պէտք է ընդունուի կոնսենսուսով, մի խումբ երկրներ առաջարկեցին, որ լրացուցիչ քննարկուի եւ յաջորդ` հոկտեմբերեան հանդիպմանը, որ տեղի կ'ունենայ Սանկտ-պետերբուրգում, ստորագրուի վերջնական տեքստովէ,- նշել է ՀՀ կառավարութեան ղեկավարը: Գնահատելով Բելառուս կատարած պաշտօնական այցի արդիւնքները, ՀՀ վարչապետը կարեւորել է ունեցած հանդիպումները: ,երկկողմ յարաբերութիւնների զարգացման տեսանկիւնից մանրակրկիտ քննարկուեցին բոլոր այն խնդիրները, որոնք մեզ հետաքրքրում էին: Մասնաւորապէս, խօսքը գնում է գիւղտեխնիկայի մասին` ինչպէս գիւղտեխնիկայի մատակարարման, այնպէս էլ Հայաստանում գործարանի կառուցման, որը կարող է բելառուսական գիւղտեխնիկայի հիմք հանդիսանալէ,- նշել է ՀՀ վարչապետը: Այդ տեսակէտից անհրաժեշտ էր իմանալ եւ՛ Բելառուսի նախագահի, եւ՛ վարչապետի կարծիքը, թէ ինչպիսի քաղաքականութիւն են իրենք այդ առումով իրականացնում: ,այստեղ յստակ եղաւ նրանց քաղաքական դիրքորոշումը, եւ աշխատանքներն այս առումով շարունակուելու են: Նոյնը վերաբերում է նաեւ աւտոբուսների մատակարարմանը`մեր քաղաքային տնտեսութիւնն արդիականացնելու տեսակէտից: Քանի որ նրանք արտադրում են ժամանակակից աւտոբուսներ, անհրաժեշտութիւն կար քննարկել որակակական յատկանիշները, գնային առանձնայատկութիւններըէ,- պարզաբանել է Տիգրան Սարգսեանը: Այս առումով ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դաւթեանի հանդիպումը խոշոր գործարանների տնօրէնների հետ հնարաւորութիւն է տուել աւելի յստակ պատկերացումներ կազմել համագործակցութեան հնարաւոր ուղղութիւնների վերաբերեալ: ,երրորդ ուղղութիւնը զբօսաշրջութիւնն էր: Պէտք է կարողանալ Բելառուսից զբօսաշրջիկներ բերել Հայաստան: Պայմանաւորուեցինք, որ տուրօպերատորների միջեւ հաստատուեն կ'ապերէ,- տեղեկացրել է ՀՀ վարչապետը: Խօսուել է նաեւ Հայաստանի Հանրապետութիւնից գիւղատնտեսական ապրանքների մատակարարման մասին, որոնց նկատմամբ կայ մեծ հետաքրքրութիւն: ,հետաքրքրութիւն կայ նաեւ սննդարդիւնաբերութեան բնագաւառում մեր արտադրանքի նկատմամբ: Կարեւոր էր, որ խօսակցութիւնը շատ կոնկրէտ, առարկայական էր գնում` ըստ ապրանքատեսակների, ծառայութիւնների: Կան շատ բարձր մակարդակի քաղաքական յարաբերութիւններ, եւ անհրաժեշտ է համագործակցութեան տնտեսական ներուժն ամբողջութեամբ իրացնել: Այդ տեսակէտից կայացաւ մեր առաջին հանդիպումը Բելառուսի Հանրապետութեան նորանշանակ վարչապետի հետ: Ձեւաւորուեցին ջերմ մարդկային յարաբերութիւններ, ինչը նոյնպէս կարեւոր է, որ այս բոլոր խնդիրները լուծուէնէ,- ընդգծել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը: Մինսկում նոյն օրը գումարուել է նաեւ Եւրասիական տնտեսական ընկերակցութեան (Եւրազէս) միջպետական խորհրդի 30-րդ նիստը: Հայաստանը Եւրազէս-ում դիտորդի կարգավիճակ ունի:
  -   Տնտեսութիւն