Ապրիլին կը վերաբացուի ապրիլին Սուրբ Էջմիածնի փրկիչներին նուիրուած յուշահամալիրը


Ապրիլին կը վերաբացուի ապրիլին Սուրբ Էջմիածնի փրկիչներին նուիրուած յուշահամալիրը

  • 14-03-2011 13:53:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վեաչեսլաւ Կովալենկոն նախօրէին ծանօթացաւ 1827թ. Օշականի ճակատամարտում զոհուած ռուս զինուորների յիշատակին նուիրուած յուշահամալիրի վերականգնման աշխատանքներին, որի նախաձեռնողն ինքը` դեսպանն է: Աշխատանքների ընթացքը դեսպանին ներկայացրեց հայ-ռուսական բարեգործական ,պատուի գործէ կազմակերպութեան նախագահ Անդրանիկ Նիկողոսեանը: Կովալենկոն կարեւորեց երկու եղբայրական ժողովուրդների պատմական յիշողութեան պահպանման շարունակական ծրագիրը: Օշականի ճակատամարտը` 1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է, որի արդիւնքում Արեւելեան Հայաստանը, ազատագրուելով պարսկական լծից, միաւորուել է Ռուսաստանին: 1827թ. օգոստոսի 17-ին պայքար էր ծաւալուել գեներալ Աֆանասիյ Կրասովսկու ջոկատի եւ պարսից թագաժառանգ Աբբաս Միրզա արքայազնի բանակի միջեւ: Վերջինս, փորձելով կանխել ռուսական զօրքի առաջխաղացումը, նախայարձակ եղաւ Էջմիածնի ուղղութեամբ, սակայն, ունենալով ուժերի ճնշող գերակայութիւն` 30000-ը 3500-ի դիմաց, մարտը տանուլ տուեց: 1833-1834թթ., ի յիշատակ Օշականի ճակատամարտում զոհուած ռուս զինուորների, կառուցուել էր յուշահամալիր, որը մեր օրերում գտնւում էր անբարեկարգ ու լքեալ վիճակում: Նշենք, որ սա ,պատուի գործէ կազմակերպութեան` երկու ժողովուրդների պատմական յիշողութեան պահպանմանն ուղղուած երկրորդ խոշոր ծրագիրն է: Առաջինը` Գիւմրիում գտնուող XIX դարի ռուս-թուրքական պատերազմների ժամանակ զոհուած ռուսական բանակի սպաների Պատուոյ Բլուր գերեզմանատան վերականգնումն էր: Յուշահամալիրը բացուել էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդուեդեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի մասնակցութեամբ անցեալ տարուայ օգոստոսի 20-ին` ռուսական պետութեան ղեկավարի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում: Օշականի համալիրը մարմնաւորում է ռուս զինուորների անձնուրաց հերոսութիւնը հայոց հողի վրայ: Այն մեր ժողովուրդների դարաւոր բարեկամութեան խորհրդանիշերից է: Վերականգնման բոլոր աշխատանքները կաւարտուէն ապրիլին, իսկ բացումը տեղի կ'ունենայ նոյն ամսին սպասուող հայ-ռուսական միջմարզային համաժողովի շրջանակներում: ,պատուի գործէ հայ-ռուսական բարեգործական կազմակերպութեան մամուլի կենտրոն 14 մարտի, 2011թ. Լրացուցիչ պատմական տեղեկութիւններ 1804թ. սկսուած ռուս-պարսկական պատերազմն աւարտուեց 1813թ. հոկտեմբերին` Գիւլիստանում կնքուած հաշտութեան պայմանագրով, որի շնորհիւ Լոռին, Ղազախը, Շամշադինը, Իջեւանը, Շիրակը, Արցախը, Զանգեզուրը եւ Կապանը ազատագրուեցին պարսկական լծից եւ միացան Ռուսաստանին, ինչը, բնականաբար, չէր կարող գոհացնել Պարսկաստանին: Վերջինս 1826թ. յուլիսին խախտեց Գիւլիստանի պայմանագիրը եւ առանց պատերազմ յայտարարելու 60-հազարանոց զօրքով վերսկսեց ռազմական գործողութիւնները: Արդէն յուլիսի 26-ին պարսկական բանակը շրջափակել էր Շուշիի հնագոյն ամրոցը: 1827թ. յունիսի վերջին – յուլիսի սկզբին ռուսական զօրքերը գրաւեցին Նախիջեւանի եւ Աբբասիբադի ամրոցները: Յուլիսի 5-ին Արաքս գետի աջ ափին Ջիւան-բուլախի գլխաւորութեամբ ռուսական զօրքերը ջախջախիչ հարուած հասցրեցին պարսից զօրքին: Գեներալ Պասկեւիչը բանակցութիւնների ուղարկեց յայտնի գրող եւ դիւանագէտ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ալեքսանդր Գրիբոեդովին: Սակայն, բանակցութիւնները չաւարտուած, Աբաս-միրզան, խախտելով հրադադարը, յարձակւում է Էջմիածնի ուղղութեամբ: Ռուսական կայազօրը հայ կամաւորների աջակցութեամբ ստանձնում է քաղաքի պաշտպանութիւնը: Օգոստոսի 17-ին, Օշական գիւղի մօտ, օգնութեան շտապող գեներալ Կրասովսկու եւ Աբաս-միրզայի բանակները հանդիպում էն, սկսւում է արիւնալի ճակատամարտ, որի ամենաթէժ պահին հրետանաձիգ Յակոբ Յարութիւնեանը, ով ծառայում էր պարսից բանակում, շրջում է հրանօթն ու կրակ բացում պարսիկների վրայ, դրանով իսկ խուճապ առաջացնելով սեփական զօրքերում: Գեներալ Կրասկովին, ունենալով ընդամէնը 3000 մարտիկ, ջաղջախեց Շահ Աբբաս-միրզայի 30000-անոց զօրքին: Տասը ժամանոց ճակատամարտում ռուսները կորցրեցին 1131 զինուոր, պարսիկներն` աւելի շատ: Պատերազմից մի քանի ամիս անց որոշում ընդունուեց Օշականի ճակատամարտում ընկած հերոսների յիշատակին նուիրուած համալիր կառուցել: Շինարարութիւնը սկսուեց 1833թ. եւ աւարտուեց 1834-ին:
  -   Մամլո հաղորդագրություն