Կարէն Կարապետեան. «Քաղաքային տնտեսութեան մէջ բոլոր խնդիրները առաջնային են»


Կարէն Կարապետեան. «Քաղաքային տնտեսութեան մէջ բոլոր խնդիրները առաջնային են»

  • 19-05-2011 18:46:39   | Հայաստան  |  Հասարակութիւն
Երեւանի քաղաքապետ Կարէն Կարապետեանը մայիսի 19-ին հանդիպել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իր էջի առաւել ակտիւ օգտատէրերին: Նա նշել է, որ հետեւում է էջում բարձրացուած հարցերին, որոնք պարունակում են եւ քննադատութիւն եւ կառուցողական առաջարկութիւն: Ըստ նրա, որպէս յետադարձ կապի միջոց, այս հրապարակը լայն հնարաւորութիւններ է ստեղծում հանրային կարծիքը լսելու համար: Ներկայացնելով քաղաքապետարանի ծրագրերով ընթացող ներկայիս աշխատանքները, Կ.Կարապետեանը նշել է, որ քաղաքային տնտեսութեան մէջ բոլոր խնդիրները առաջնային են եւ բոլորն էլ համալիր լուծում են պահանջում. տրանսպորտ, ճանապարհներ , մանկապարտէզներ, աղբահանութիւն, բարեկարգում եւ այլն: Հարց ու պատասխանի ձեւաչափով ընթացող հանդիպման ժամանակ անդրադառնալով կանաչ գօտիներում ծաւալուող շինարարութեանը, քաղաքապետը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ կանաչ տարածքների հաշուին շինարարութեան թոյլտւություն չի լինի : Ներկայացնելով քաղաքապետարան - վարչական շրջաններ - համատիրութիւններ եռաստիճան կառավարման համակարգը, Երեւանի քաղաքապետը նշել է, որ համատիրութիւնների կայացումը անհրաժեշտութիւն է, քանի որ որպէս կառավարման անմիջական օղակ, բնակիչների շատ խնդիրներ պէտք է լուծուէն հէնց այդ կառոյցների միջոցով: «Եթէ մայրաքաղաքի 4700 բազմաբնակարան շէնքերի իւրաքանչիւր բնակիչ հետաքրքրուի համատիրութիւնների պարտականութիւններով եւ աշխատանքով, ապա այդ համակարգը աստիճանաբար կը կայանայ»,- նշել է քաղաքապետը: Սոցիալական ցանցի օգտատէրերերը պատրաստակամութիւն են յայտնել աջակցել համատիրութիւնների դերի ու նշանակութեան մասին առաւել ընդգրկուն տեղեկատուութեան տարածմանը:
  -   Հասարակութիւն