Թուրքիայի ցեղասպանական փորձերը եւ Ղարաբաղը


Թուրքիայի ցեղասպանական փորձերը եւ Ղարաբաղը

  • 10-03-2011 16:14:39   | Հայաստան  |  Յօդուածներ
Պատմութեան ընթացքում առնուազն երեք անգամ Թուրքիան փորձել եւ մինչ օրս փորձում է իրականացնել ցեղասպանական գործողութիւններ` Ղարաբաղի հայ բնակչութեան լիակատար բնաջնջման կամ բռնագաղթի ուղղութեամբ: Հայաստանին նախապայմաններ առաջադրելու Թուրքիայի ներկայիս դիրքորոշումը, ներառեալ Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման հարցում ճնշումներ գործադրելու քաղաքականութիւնը եւ Հայաստանից ցանկալի զիջումներ ստանալու ձգտումը, պատմական համատեքստի տեսանկիւնից շատ արդիական է թւում եւ յղումները պատմական փաստերին, այս տեսանկիւնից օգնում էն լոյս սփռել Ղարաբաղեան հարցի շուրջ ,թուրքական ռազմավարութեանէ ակունքների վրայ: Առաջին փորձ Օսմանեան կայսրութեան սահմանների ընդլայնումը Կովկասի ուղղութեամբ սկսուեց տասնվեցերորդ դարից: Թուրքական զօրքերը դէպի Կասպից ծովի ափերը տանող ճանապարհին բազմիցս բախուեցին Արցախի (Ղարաբաղի) հայերի յամառ դիմադրութեանը եւ բազմիցս պարտութիւն կրեցին արցախահայերի կազմակերպուած դիմադրութիւնից: 1725 թուականին սուլթան Ահմէդ III-ը (1703-1730) հայերին բնաջնջելու յատուկ ֆեթուայ (հրաման) արձակեց օսմանցիներին յաջող դիմադրութիւն կազմակերպած հայերի դէմ` հրամայելով սպանել բոլորին` մեղադրելով ռուսներին Կովկաս բերելու եւ օսմանցիների մուտքը դէպի Բաքու շրջափակելու համար: Ղարաբաղում հայերի կողմից գերի վերցուած Սալեհ փաշայի վկայութիւնները խօսուն փաստ է դնում թուրքական սուլթանի` Ղարաբաղի հայերին գլխովին բնաջնջելու նպատակադրութեան մասին: Սալեհ փաշան խոստովանում է. ,սուլթանը հրամայել է բնաջնջել հայերին եւ ղզլբաշներին (շիաներ – Հ.Դ.), քանի որ ռուսաց ցարի զօրքերը զաւթել էն Կասպից ծովի այդ ափը եւ մենք ստիպուած ենք յարձակուել նրանց վրայ: Մենք պէտք է հեռացնենք հայերին, ովքեր կարծես սեպ լինէն մեր միջեւ: Մենք պէտք է ոչնչացնենք մեր ուղու վրայ յայտնուած ցանկացած խոչընդոտ եւ բացենք ճանապարհը: Չլինէիք դուք` հայերդ, մենք վաղուց արդէն ոտք դրած կը լինէինք հնուց ի վեր մեզ պատկանող Դերբենտ եւ Բաքուէ: 18-րդ դարի այս փաստաթղթում մենք տեսնում ենք հայերի հանդէպ թրքական մօտեցման ծագումնաբանութիւնը, որոնց յետագայում Թուրքիան կը մեղադրուի Ստամբուլի եւ թրքական Արեւելքի միջեւ անմիջական կապը խափանելու մէջ: Կորցնելով հազարաւոր զինուորներ եւ փաշաներ` ձախողուեց Ղարաբաղը միացնելու եւ օսմանեան ուժերն այնտեղ տեղաւորելու սուլթանի եւ նրա դաշնակիցների փորձերը: Արցախահայերի դէմ Օսմանեան ցեղասպանութեան առաջին փորձը յաջողութիւն չունեցաւ, բայց դա դեռ սկիզբն էր։ Երկրորդ փորձ Ղարաբաղի հայ բնակչութեան ոչնչացման երկրորդ փորձը տեղի ունեցաւ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում օսմանեան զօրքերի կովկասեան տարածաշրջան ներխուժելուց յետոյ, երբ թրքական աջակցութեամբ ստեղծուեց արհեստածին մի պետութիւն, որին երիտթուրքերը կնքեցին ,ադրբեջանէ անուամբ: Այն հիւսիսային Իրանի նահանգներից մէկի անունն էր եւ հեռահար նպատակ կար վերջինս կցել նորաստեղծ Ադրբեջանի հանրապետութեանը: Բայց սա թրքական պետութիւններ ստեղծելու օսմանեան նախագծի միակ օրինակը չէր: Սրան յաջորդեցին ,արազի հանրապետութեանէ եւ ,հարաւ-արեւելեան կովկասեան ժողովրդավարական հանրապետութեանէ հռչակումը, որպէս քայլ` թրքական էքսպանսիային նպաստելու համար (նմանօրինակ քաղաքականութեան ժամանակակից օրինակ է 1974 թուականին թուրքական զօրքերի ափհանումը Հիւսիսային Կիպրոսում եւ Հիւսիսային Կիպրոսի թուրքական հանրապետութեան ստեղծումը): Օսմանեան բանակի կովկասեան արշաւն աւարտուեց Բաքու քաղաքի գրաւումով եւ 1918 թուականի սեպտեմբերի 15-ին քաղաքում մնացած հայ բնակչութեան դէմ իրագործուած դաժան կոտորածներով: Բաքուն գրաւելուց յետոյ Օսմանեան ուժերը նոր ռազմարշաւ սկսեցին, այս անգամ ,խաղաղեցնելուէ հայաբնակ Ղարաբաղը: Օսմանեան կայսրութեան ռազմական նախարար Էնուէր փաշան, ով 1915 թուականի Հայոց ցեղասպանութեան գլխաւոր իրագործողներից մէկն էր, հրամայեց իր զարմիկին` Ադրբեջանում թուրքական զօրքերի հրամանատար Նուրի փաշային, ,մաքրել Ադրբեջանը ռուսներից եւ հայերից` ապահովելու թուրքական տարածքային շարունակականութիւնը համարէ: Այս հրամանից մէկ շաբաթ անց Թուրքիան ընդունեց իր պարտութիւնն Առաջին համաշխարհային պատերազմում: Օսմանեան բանակը իր վերջին պարտութիւնը Առաջին համաշխարհային պատերազ-մում կրեց հէնց Ղարաբաղում, երբ դարանակալած հայ գիւղացիները յարձակուեցին Հադրութի շրջանի գիւղերի դէմ պատժիչ արշաւ իրականացնող օսմանեան բանակի զօրաջոկատի վրայ եւ կոտորեցին մօտ չորս հարիւր թուրք զինուոր: Առաջին համաշխարհային պատերազմի աւարտը եւ Թուրքիայի նահանջը ձախողեց ցեղասպանութեան երկրորդ փորձը: Աւելի ուշ, ի հետեւանք բոլշեւիկեան եւ քեմալական համաձայնութեան, 1921 թուականին Ղարաբաղը բռնակցուեց Սովետական Ադրբեջանին: Երրորդ փորձ Չէի ցանկանայ պնդել, որ ցեղասպանութեան երրորդ փորձը Ղարաբաղի հայերի բնաջնջման ուղղակի քաղաքականութիւն էր Թուրքիայի կողմից, սակայն Անկարայի լիակատար աջակցութիւնն Ադրբեջանին, վերջինիս կողմից մարդկութեան դէմ յանցագործութ-յունների իրականացման եւ հայ բնակչութեան արտաքսման փորձերը թոյլ էն տալիս պնդելու, որ Թուրքիան, ուղղակիօրէն, ներգրաւուած էր Ղարաբաղում հայերի դէմ նոր ցեղասպանութիւն իրագործելու փորձի մէջ: Բաւական է միայն ասել, որ թուրքական կանոնա-վոր բանակի հարիւրաւոր զինուորներ եւ սպանէր, ներառեալ տասը գեներալ, ներգրաւուած էին հայկական ինքնապաշտպանական ուժերի դէմ իրականացուող ռազմական գործողութիւններում: Կրկին Թուրքիան դարձաւ պարտուած կողմ, այս անգամ Ադրբեջանի հետ միասին` դառնալով Բաքուի ստորացուցիչ պարտութ-յունների պասիւ դիտորդը: Հիմնուելով վերոյիշեալ փաստերի եւ արձանա-գրութիւնների վրայ` կարող ենք պնդել, որ 1. Թուրքիան կանգնած է Ղարաբաղեան հարցի առաջացման հիմքում, երբ ստեղծեց ադրբեջանական պետութիւնը եւ փորձեց բռնակցել հայաբնակ տարածքը վերջինիս: 2. Բացայայտօրէն աջակցելով Ադրբեջանին` Թուրքիան դարձաւ Ղարաբաղեան հիմնախնդրի կողմերից մէկը: Ղարաբաղեան հիմահարցում թուրքական միջա-մտութիւնն ու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դէմ մղուող պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած աջակցութիւնը Թուրքիային վերածեց աւելի շատ հիմնախնդրի, քան թէ դրա հանգուցալուծման մասը: Թուրքիայի ներգրաւուածութիւնը հակամարտութեան ոլորտում ներառում է հետեւեալ բաղադրիչները` ռազմական միջամտութեան սպառնալիք, զինուժի ցուցադրութիւն, Հայաստանի նկատմամբ էներգետիկ եւ տրանսպորտային շրջափակում, ռազմական աջակցութ-յուն Ադրբեջանին, հակահայկական կոալիցիայի ձեւաւորմանն ու Հայաստանի տեղեկատուական մէկու-սացմանն ուղղուած նախաձեռնութիւնների մշակում եւ իրականացում, միջազգային կազմակերպութիւններում ադրբեջանական շահերի բարձրաձայնում: Մշտական ռազմական սպառնալիքներն ու լարուածութիւն առաջացնելու փորձերը, Հայաստանին տարածաշրջանային ու միջազգային քաղաքակա-նութեան մէջ շրջափակելու փորձերը ուղղակի սպառնալիք ստեղծեցին Հայաստանի եւ Ղարաբաղի համար: Յենուելով վերոյիշեալ փաստերի վրայ, կարող ենք պնդել, որ Ղարաբաղեան հարցի կարգաւորման վերաբերեալ թուրքական մօտեցումները (պատմական եւ ժամանակակից) որոշ առումով Ղարաբաղը վերածեցին թրքական ցեղասպանութիւնների իրականացման փորձադաշտի սուլթանական, երիտթուրքականների եւ քեմալականների/հանրապետականների կողմից: Աւելին, Օսմանեան Թուրքիայի կողմից ստեղծուած ադրբեջանական պետութիւնը ժառանգեց ժողովրդա-գրական ինժեներիայի թուրքական կոդը, այսինքն` ցանկացած ազգային կամ փոքրամասնութեանը վերաբերող խնդիր բռնի արտաքսման կամ զանգուածային սպանութիւնների միջոցով լուծելու եղանակը` այսպիսով ճանապարհ հարթելով ,անվտանգ եւ ապահովէ ազգային պետութեան ստեղծման համար: Թուրքիայի եւ Ադրբեջանի ազգային պետութիւնները ձեւաւորուել էն ժողովուրդների բնաջնջումների ու բռնաճնշումների արդիւնքում, եւ ապագայում այս հանգամանքները լուրջ հետեւանքներ էն ունենալու երկու պետութիւնների համար: Եռակի ցեղասպանական փորձերը արցախա-հայութեան դէմ եւ Թուրքիայի պարտութիւնների փաստը պէտք է որ պարզ ուղերձ հանդիսանայ Անկարայի համար. Թուրքիան պէտք է ընդունի հայերի եւ ,Pax Ottomanicaե-ի շատ ուրիշ ազգերի դէմ իրագործած ցեղասպանութիւնները, իսկ սեփական պատմութեան վերաշարադրումն անհրաժեշտութիւնը բխում է սեփական պատմութեան ու յիշողութեան հետ ,զրոյական խնդիրներէ ունենալու հրամայականից, քանզի Realpolitik-ը լուծում չի հանդիսանում երկրի ներկայիս ազգային ու պետական ինքնութիւնների ճգնաժամերի յաղթահարման համար: Այս պարագայում Թուրքիայի համար այլընտրանք չկայ: Հայկ Դեմոյեան, ՀՑԹԻ տնօրէն
  -   Յօդուածներ