Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանի Շնորհաւորական ուղերձը Կանանց միջազգային օրուայ` Մարտի 8-ի առթիւ


Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանի Շնորհաւորական ուղերձը Կանանց միջազգային օրուայ` Մարտի 8-ի առթիւ

  • 08-03-2011 16:39:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սիրելի կանայք, Հանրապետութեան իշխանութիւնների եւ անձամբ իմ անունից ի սրտէ շնորհաւորում եմ ձեզ Մարտի 8-ի` Կանանց միջազգային օրուայ առթիւ: Այս պայծառ ու գեղեցիկ տօնը եւս մէկ առիթ է ջերմ խօսքեր ու բարեմաղթանքներ յղելու ձեզ` Արցախի հերոս կանանց, ում վիճակուել է անցնել բազում փորձութիւնների ու դառնութիւնների միջով, լինել ուժեղ ու տոկուն, նեցուկ կանգնել տղամարդկանց դժուարին պահերին: Մենք անկեղծօրէն հպարտանում ենք ձեզնով, ձեր խիզախութեամբ ու սխրանքով, իմաստնութեամբ ու նուիրուածութեամբ, բարութեամբ ու քնքշանքով: Թէկուզ ամէն օր չենք ասում այդ մասին ձեզ, բայց վստահ եղեք, մենք միշտ զգում եւ բարձր ենք գնահատում ձեր` հոգատար մոր, սիրող կնոջ, հայրենի օջախի անձնուրաց պահապանի տքնաջան աշխատանքը: Մէկ անգամ եւս շնորհաւորում եմ բոլորիդ եւ մաղթում խաղաղութիւն, քաջառողջութիւն, երջանկութիւն ու մեծագոյն յաջողութիւններ: Եղէք միշտ ուրախ, հմայիչ ու գեղեցիկ, շրջապատուած անսպառ ուշադրութեամբ ու հոգատարութեամբ, եւ թող Աստուած հովանի լինի ձեզ եւ ձեր ընտանիքներին:
  -   Մամլո հաղորդագրություն