Երեւանի քաղաքապետի յանձնարարութեամբ ստուգումներ են իրականացնում սոցիալական ապահովութեան Երեւան քաղաքի տարածքային բաժիններում <br /> <br />


Երեւանի քաղաքապետի յանձնարարութեամբ ստուգումներ են իրականացնում սոցիալական ապահովութեան Երեւան քաղաքի տարածքային բաժիններում

  • 19-05-2011 17:10:22   | Հայաստան  |  Հասարակութիւն
Երեւանի քաղաքապետի յանձնարարութեամբ քաղաքապետարանի սոցիալական ապահովութեան վարչութիւնը, առողջապահութեան եւ ծրագրերի բաժինը ստուգումներ են իրականացնում սոցիալական ապահովութեան Երեւան քաղաքի տարածքային բաժիններում։ Շէնգաւիթ վարչական շրջանի սոցիալական ծառայութեան տարածքային բաժնում (ՍԾՏԲ) անցկացուած ստուգման արդիւնքում յայտնաբերուած մի շարք խախտումների պատճառով Շէնգաւիթ վարչական շրջանի Սծտբ-ի պետի տեղակալ Ս. Միքայէլեանը ազատուել է զբաղեցրած պաշտօնից, իսկ 1-ին կարգի մասնագէտ Լ. Խաչիկեանին յայտարարուել է խիստ նկատողութիւն: Կենտրոն վարչական շրջանում ընտրանքային կարգով ստուգուած գործերից 4 դէպքերով քաղաքացիներին աւելի է վճարուել 441.500 դրամ, որը ենթակայ է հետգանձման ՀՀ պետ. բիւջէ: Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, յայտնաբերուած թերացումների եւ խախտումների հետեւանքով, համաձայն ,համայնքային ծառայութեան մասինէ ՀՀ օրէնքի 32-րդ յօդուածի, Սծտբ-ի գլխաւոր մասնագէտ Ն. Պետրոսեանին եւ առաջատար մասնագէտ Լ. Գէորգեանին յայտարարուել է խիստ նկատողութիւն, իսկ գլխաւոր մասնագէտ Թ. Օհանեանին՝ նկատողութիւն։
  -   Հասարակութիւն