Բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտի հապճեպ ներմուծումը վտանգի տակ կը դնի մի շարք պարբերականների գոյութիւնը


Բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտի հապճեպ ներմուծումը վտանգի տակ կը դնի մի շարք պարբերականների գոյութիւնը

  • 02-03-2011 22:05:31   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հայաստանի լրագրողական կազմակերպութիւնների յայտարարութիւնը լրատուամիջոցների դէմ յարուցուած դատական գործերի առնչութեամբ վերջերս հայկական Զլմ-ների դէմ պատիւը, արժանապատուութիւնը, գործարար համբաւը արատաւորող տեղեկատուութեան հերքման եւ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով յարուցուող դատական գործերի աճը խիստ մտահոգութեան տեղիք է տալիս: Դատարանների կողմից այս գործերի քննութիւնը հաստատում է յոռետեսական կանխատեսումները, որ, առանց հաշուի առնելու առկայ իրողութիւնները, բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտի հապճեպ ներմուծումը վտանգի տակ կը դնի մի շարք պարբերականների գոյութիւնը: ՀՀ քաղաքացիական օրէնսգրքում 2010 թուականին կատարուած փոփոխութիւններում առկայ այն վտանգը, որ կոնկրէտ յօդուածի իրական հանրային արձագանքի եւ հասցուած վնասի չափի որոշման հարցում դատարանները, առանց հրապարակուող տեղեկատուութեան հասարակական նշանակութիւնը եւ պատասխանողի ֆինանսական դրութիւնը հաշուի առնելու կամայական վճիռներ կայացնելու հնարաւորութիւն էն ստանում` օրինագծերի քննարկման ընթացքում բազմիցս մատնացոյց է արուել լրագրողական հանրութեան ներկայացուցիչների կողմից: Այս ամէնի հետեւանքով այսօր աւելի է ճնշւում առանց այն էլ սահմանափակ խօսքի ազատութիւնը երկրում: փորձը ցոյց տուեց, որ ընդունուած օրէնսդրական փոփոխութիւնները, չնայած դրանց կողմնակիցների փաստարկներին, բոլորովին էլ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնութեան պատուի եւ արժանապատուութեան պաշտպանութեան միջոցներ չէն: Օրէնքի “ուժից” բացառապէս օգտւում էն “այս աշխարհի ուժեղները”` քաղաքական եւ գործարար վերնախաւի ներկայացուցիչները` հաշիւներ մաքրելով իրենց համար ոչ ցանկալի Զլմ-ների եւ լրագրողների հետ: Հետեւելով համաքաղաքացիների իրաւունքները ոտնահարելու եւ անձեռնմխելի զգալու իրենց սովորոյթին` հանրային բնական հետաքրքրութիւն ներկայացնող այդ անձինք արհամարհում էն Զլմ-ների նկատմամբ հանդուրժողականութեան` քաղաքակիրթ աշխարհում ընդունուած սկզբունքը: Իսկ դատական վերջին գործերն էլ վկայում էն, որ դատարանները պատրաստ էն աջակցել լրագրողների դէմ ծաւալուող “խաչակրաց արշաւանքին”: մենք ամենեւին չենք պնդում, որ հայկական լրատուամիջոցներն անմեղ էն եւ դժգոհութիւնների առիթ չէն տալիս: Այնուամենայնիւ, յաղթահարել հայրենական լրագրութեան թերութիւնները` փակելով վերջինիս բերանը (հէնց այդպիսին է լինելու այսօր կիրառուող ֆինանսական ճնշման հետեւանքը), նշանակում է վերջնականապէս արժէզրկել լրատուամիջոցների դերը մեր հասարակութեան մի շարք բացասական երեւոյթների, առաջին հերթին` կոռուպցիայի տարբեր դրսեւորումների եւ դրա ամենաւտանագաւոր ձեւի` պետութեան զաւթման դէմ պայքարում: կոչ ենք անում ՀՀ Ազգային ժողովին` հնարաւորինս արագ վերանայել վիրաւորանքի եւ զրպարտութեան մասին ՀՀ քաղաքացիական օրէնսգրքի դրոյթները: Մշակել համապատասխան պարզաբանումներ` ձեւակերպելով բարոյական վնասի փոխհատուցման բանական եւ հիմնաւոր սահմաններ` այդպիսով ապահովելով իւրաքանչիւր գործով դրա կոնկրէտ հանգամանքները հաշուի առնելու հնարաւորութիւն: կոչ ենք անում դատարաններին` տուրք չտալ ազդեցիկ հայցուորների անսանձ յաւակնութիւններին եւ անյագուրդ ախորժակին, աւելի շատ կիրառել օրէնսդրութեամբ նախատեսուած` պատասխանի եւ հերքման հնարաւորութիւնը: կոչ ենք անում Զլմ-ներին` զարգացնել ինքնակարգաւորման եւ հասարակութեան առջեւ հաշուետուողականութեան մեխանիզմները, իսկ ՀՀ քաղաքացիներին` առաւել ակտիւ օգտուել այդ արտադատական մեխանիզմներից` իրենց տեղեկատուական իրաւունքները պաշտպանելու համար: երեւանի մամուլի ակումբ մամուլի աջակցութեան Ինտերնիւս ՀԿ խօսքի ազատութեան պաշտպանութեան կոմիտէ ժուռնալիստների Ասպարէզ ակումբ բազմակողմանի տեղեկատուութեան ինստիտուտ-հայաստան մարտի 2, 2011թ.
  -   Հասարակութիւն