Ընդլայնւում է ՍԹԱՐ առեւտրային ցանցը


Ընդլայնւում է ՍԹԱՐ առեւտրային ցանցը

  • 24-02-2011 14:57:41   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Փետրուարի 25-ին ժամը 14:00-ին յաճախորդների համար իր դռները կը բացի նոր ՍԹԱՐ սուպերմարկետը: Թուով 19-րդ այս ՍԹԱՐ սուպերմարկետը գտնւում է Երեւան քաղաքի Շէնգաւիթ վարչական շրջանում` Տարոնց փող. 22, հասցէում` տեղակայուած է որպէս առանձին շինութիւն: Վերջինս ունի 219քմ տարածք, որից 173 քմ-ը նախատեսուած է առեւտրային տարածքի համար: Այս սուպերմարկետը ՍԹԱՐ առեւտրային ցանցի կողմից 2011-ին պլանաւորուած բացուելիք 12 սուպերմարկետներից առաջինն է: Այն աչքի է ընկնում ինտերիերի եւ էքստերիերի իր իւրօրինակ դիզայնով եւ խանութի յարմարաւէտութեամբ: Խանութն ունի աւտոկայանատեղի, որն իր հերթին ստեղծում է յարմարաւէտութիւն յաճախորդների համար: Սուպերմարկետը նախագծելիս հաշուի է առնուել ինչպէս սուպերմարկետների նախագծման միջազգային ստանդարտներն, այնպէս էլ տեղի բնակչութեան նախասիրութիւնները: Այս նպատակի իրագործման համար մանրամասն մշակուել է առեւտրային տարածքի նախագիծը եւ չնայած որ խանութն ունի փոքր առեւտրային տարածք, այնուամենայնիւ այնտեղ ներառուել էն ոչ լրիւ ինքնասպասարկմամբ թարմ մսի, ձկան բաժիններ: Սուպերմարկետում ներկայացուած է աւելի քան 4000 ապրանքային միաւոր, տեղադրուած է 3 դրամարկղ: Ինչպէս միւս ՍԹԱՐ սուպերմարկետները, այս սուպերմարկետը նոյնպէս կը գործի սպասարկման եւրոպական ստանդարտներին համապատասպան, եւ խանութի ամենօրեայ աշխատանքն ուղղուած կը լինի համայնքի բնակիչների կարիքների եւ հարցումների բաւարարմանը: Ինչպէս միւս ՍԹԱՐ սուպերմարկետներում, այստեղ նոյնպէս ծառայութիւնները ներառում էն. “սթարքարտի” միջոցով միաւորների կուտակում, յաճախորդների հետ յետադարձ կապի կէտ, դրամարկղում ոչ կանխիկ վճարման հնարաւորութիւն եւ այլն: ՍԹԱՐ սուպերմարկետի պաշտօնական բացմանը ներկայ կը գտնուի ՍԹԱՐ առեւտրային ցանցի գործադիր տնօրէն Վահան Քերոբեանը:
  -   Տնտեսութիւն