Սերժ Սարգսեան. «Հայ-վրացական բարեկամութիւնը մենք չենք սկսել եւ բնական է` մեզնով չի աւարտուելու»


Սերժ Սարգսեան. «Հայ-վրացական բարեկամութիւնը մենք չենք սկսել եւ բնական է` մեզնով չի աւարտուելու»

  • 22-01-2011 19:30:02   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՒԱՆ, 22 ՅՈՒՆՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Միխէիլ Սաակաշուիլին: Նախագահ Սաակաշուիլիին ուղեկցող պատուիրակութեան կազմում էն Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձէն, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին, պաշտօնատար այլ անձինք: Նախագահներ Սերժ Սարգսեանը եւ Միխէիլ Սաակաշուիլին այցելել էն «Սինոփսիս Արմէնիայ» ընկերութեան Երեւանի գիտաարտադրական կենտրոն, որտեղ մասնակցել էն հայ-վրացական առաջին աշակերտական առարկայական օլիմպիադայի արդիւնքում յաղթող ճանաչուած մասնակիցների մրցանակաբաշխութեանը: Օլիմպիադայի կազմակերպման գաղափարը Հայաստանի եւ Վրաստանի նախագահներին է եւ նպատակ ունի երկու պետութիւնների համագործակցութիւնն աւելի ամրապնդել ու խորացնել ոչ միայն քաղաքական, տնտեսական, մշակութային, այլ նաեւ գիտակրթական ոլորտներում: Հայ-վրացական առաջին աշակերտական առարկայական օլիմպիադային, որն անցկացուել է մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկայ առարկաներից, իւրաքանչիւր երկրից մասնակցել է 30-ական աշակերտ: Պայմանաւորուածութեան համաձայն, օլիմպիադան կը լինի շարունակական, եւ երկու երկրները յաջորդաբար կը հիւրընկալեն մասնակիցներին` ընդլայնելով նաեւ առարկաների ցանկը: Երկու երկրների նախագահները իւրաքանչիւր առարկայից յաղթողներին յանձնել էն համակարգիչներ: Մրցութային առարկաներից իւրաքանչիւրում ամենայուրօրինակ լուծում ներկայացրած Հայաստանի եւ Վրաստանի մասնակիցները խրախուսուել էն նաեւ «Ամենայուրօրինակ լուծում» անուանակարգում: Նախագահներ Սերժ Սարգսեանը եւ Միխէիլ Սաակաշուիլին շնորհաւորել էն օլիմպիադայի բոլոր մասնակիցներին եւ յաղթողներին, մաղթել` յաջողութիւններ: Նախագահ Սարգսեանը մասնաւորապէս ասել է. «Սիրելի' դպրոցականներ, Յարգելի' ներկանէր, Նախ շնորհակալ եմ, որ մասնակցեցիք այս օլիմպիադային: Ի հարկէ, շնորհաւորում եմ յաղթողներին, բայց ինչպէս օլիմպիական կարգախօսն է ասում`կարեւորը մասնակցութիւնն է: Հայ-վրացական բարեկամութիւնը մենք չենք սկսել եւ բնական է` մեզնով չի աւարտուելու: Բայց մեզնից իւրաքանչիւրը պարտաւոր է նոր շունչ հաղորդել, իր մասնակցութիւնը բերել, որպէսզի կարողանանք այդ թանկ ժառանգութիւնը փոխանցել մեր զաւակներին: Բայց ի՞նչ հայ-վրա-ցական բարեկամութիւն առանց մրցակցութեան: Այս կատակի մէջ խորը իմաստ կայ: Եւ այս իմաստը, ըստ իս, կայանում է նրանում, որ մենք հազարամեակներ ապրելով կողք-կողքի` երբեք իրար դէմ զէնք չենք հանել: Մենք մրցել ենք գրականութեամբ, մենք վիճել ենք, թէ ում թատրոնն է աւելի հինը, աւելի լաւը, ո՞վ է աւելի լաւ ֆուտբոլ կամ շախմատ խաղում: Սա է եղել մեր մրցակցութեան հիմքը, եւ սա շատ լաւ պատգամ է, որպէսզի մենք կարողանանք փոխանցել մեր զաւակներին: Սիրելի' դպրոցականներ, առաջին հերթին ձեզ է վերաբերում, էս վստահ եմ, որ այս պատգամները ձեզ մօտ խորը արմատներ էն ունենալու: Այսինքն` մրցել գիտելիքով, ստեղծագործութեամբ, մրցել արդար պայքարում եւ յաղթողին շնորհաւորել ու այդ պարագաներում համարել, որ երկուսս էլ յաղթել ենք: Ձեզնից շատ բան է կախուած: Հայաստանում, էս վստահ եմ` նաեւ Վրաստանում, մենք ցանկանում ենք ունենալ պետութիւն, հասարակութիւն, որտեղ առանցքային անձը գիտելիք ունեցող անձն է, հասարակութիւն, որի առանցքը գիտելիքն է, հասարակութիւն, որտեղ գիտելիք ունեցող մարդը կարողանում է արժանապատիւ ապրել: Սիրելի' դպրոցականներ, Ասում էն, թէ Մաքս Պլանկն ուսանող ժամանակ գնացել է իր զառամեալ պրոֆէսորի մօտ եւ ասել, որ ցանկանում է իր կեանքն ամբողջովին նուի-րել տեսական ֆիզիկային: Եւ ասում էն, որ այդ պրոֆէսորն ասել է. «Երիտասա'րդ, տեսական ֆիզիկայում ամէն ինչ համարեա թէ աւարտուած է: Եւ արժէ, արդեօ՞ք, որպէսզի դու քո ամբողջ կեանքը նուիրէս մի այդպիսի անհեռանկար գործի»: Բայց ինչպէս շատ-շատէրդ գիտէք, Մաքս Պլանկը դարձաւ քուանտային տեսութեան հեղինակը, ստացաւ Նոբելեան մրցանակ, այսինքն հասաւ իր նպատակին: Միգուցէ, մի քիչ աւելի հեռու գնացի: Էս ուզում եմ բերել Վրաստանի նախագահի օրինակը. ընդամէնը 28 տարեկանում նա դարձաւ գիտութիւնների դոկտոր, նոր էր բոլորել 36 տարին, երբ դարձաւ Վրաստանի նախագահ: Այս օրինակները գալիս էն ապացուցելու, որ եթէ մարդ իր առջեւ նպատակ է դնում եւ իրէն ամբողջովին նուիրում է այդ նպատակին, ապա յաջողութիւնը երաշխաւորուած է: Եւ էս վստահ եմ, որ դուք ձեր առջեւ մեծ նպատակներ էք դնելու եւ կարողանալու էք հասնել այդ նպատակներին: Էս ձեզ յորդորում եմ այդ նպատակների մէջ մի փոքր տեղ էլ յատկացնել հայ-վրացական բարեկամութեանը, որովհետեւ, իրօք, այս տարածաշրջանում մենք ամենամօտ բարեկամներն ենք եւ պէտք է այդ բարեկամութիւնը փայփայենք, գուրգուրենք, փոխանցենք մեր զաւակներին, եւ այդ բարեկամութիւնից մեր ժողովուրդները պէտք է օգուտ քաղեն: Էս շատ ուրախ եմ Վրաստանի բուհերում ուսումը շարունակելու ցանկութիւն ունեցող Հայաստանի ուսանողներին Նախագահի կրթաթոշակ տրամադրելու նոր գաղափարի, առաջարկութեան համար եւ վստահ եմ, որ մենք էլ հնարաւորութիւն կը գտնենք, եւ վրացի երիտասարդներն էլ հետաքրքրութիւն կ'ունենան Հայաստանի բուհերում սովորելու, այսինքն` այս առիթները որքան աւելացնենք, մեր նպատակներն աւելի լաւ կարող ենք իրականացնել: Որքան շուտ իրականանան մեր նպատակները, մեր երկրները դառնալու էն աւելի անվտանգ: Կեցցե' անվտանգ Հայաստանը, Կեցցե' անվտանգ Վրաստանը»: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, Վրաստանի Նախագահ Միխէիլ Սաակաշուիլին եւս իր ողջոյնի խօսքում գոհունակութեամբ է խօսել օլիմպիադայի անցկացման գաղափարի իրականացման եւ դրա արդիւնքների մասին, նշելով, որ երկրորդ օլիմպիադան անցկացուելու է Վրաստանում: «Էս ուզում եմ ասել, որ մենք անում ենք ամէն ինչ, որպէսզի մեր երկու երկրներն աւելի մօտիկանան, եւ մեր յարաբերութիւններն աւելի ամուր դառնան: Ուզում եմ այստեղ յայտարարել, որ ապագայում մենք նախատեսում ենք Նախագահի կրթաթոշակ տրամադրել Հայաստանի ուսանողներին, ովքեր կարող էն ուսումը շարունակել Վրաստանի բուհերում: Էս համոզուած եմ, որ տարածաշրջանի այս երկու երկրներն անպայման միշտ կողք-կողքի կլինէն, եւ ձեռք-ձեռքի բռնած կը մտածենք մեր ապագայի մասին, որովհետեւ մեր ապագան պայմանաւորուած է հէնց մեր երկու ժողովուրդների բարեկամութեամբ: Էս մեծ հաճոյքով պէտք է խօսեմ Հայաստանի Հանրապետութեան նախագահի` պարոն Սերժ Սարգսեանի մասին, որովհետեւ էս ընդունում եմ նրան որպէս իմ մեծ բարեկամ, լաւ գործընկեր, որպէս եղբայր, որովհետեւ էս գիտեմ, որ բոլոր հարցերը մենք միմեանց հետ ենք որոշում: Յիշում եմ անցեալ անգամ, երբ էս այցելեցի Հայաստան, չեմ մոռանում պարոն Սարգսեանի աջակցութիւնը մեր երկրին: Պարոն նախագահի դիրքորոշումն ու նրա աջակցութիւնը էս չեմ կարող մոռանալ եւ չի կարող մոռանալ նաեւ վրաց ժողովուրդը: Հայ եւ վրացի ժողովուրդները շատ խելացի ժողովուրդներ էն, եւ այս դահլիճում մենք կրկին դրանում համոզուեցինք»,- ասել է Նախագահ Սաակաշուիլին: Հայաստանի եւ Վրաստանի նախագահները շրջել էն նաեւ «Սինոփսիս Արմէնիայ» ընկերութեան Երեւանի գիտաարտադրական կենտրոնում, ծանօթացել կենտրոնի աշխատանքներին ու ծրագրերին, որից յետոյ մեկնել էն ՀՀ Նախագահի նստավայր, որտեղ տեղի է ունեցել նախագահների առանձնազրոյցն ու երկու երկրների պաշտօնական պատուիրակութիւնների ընդլայնուած կազմով հանդիպումը:
  -   Քաղաքական