<br /> ՀՀ փոխվարչապետը Արմավիրի մարզում ծանօթացաւ երրորդ կարգի ջրանցքների վերականգնման աշխատանքերին <br />



ՀՀ փոխվարչապետը Արմավիրի մարզում ծանօթացաւ երրորդ կարգի ջրանցքների վերականգնման աշխատանքերին

  • 18-05-2011 19:18:58   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանը մայիսի 18-ին այցելեց Արմավիրի մարզ, Հովտամէջ եւ Խորոնք համայնքներում ծանօթացաւ < Հազարամեակի մարտահրաւէր հիմնադրամ -հայաստան> -ի ծրագրով երրորդ կարգի ջրանցքների վերականգնման աշխատանքների ընթացքին: Փոխվարչապետին ուղեկցում էին մարզպետ Աշոտ Ղահրամանեանը, ՏԿՆ ջրային տնետեսութեան պետական կոմիտէի նախագահ Անդրանիկ Անդրէասեանը, <Հմհ-հայաստան> Պոակ-ի գլխաւոր գործադիր տնօրէն Արա Յովսէփեանը, համայնքապետեր, Ջօը-երի ղեկավարներ: Այցը պայմանաւորուած էր աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրների վերաբերեալ տեղերից ստացուած ահազանգերով: Մասնաւորապէս խնդիրներ էին առաջացել ջրանցքների ջրթողունակութեան աւելացման, շինարարական աշխատանքների տեմպերի արագացման հետ կապուած: Ա.Գէորգեանը թէ նախագծող, թէ շինարարութիւնն իրականացնող կազմակերպութիւններին առաջարկեց համայնքապետերի, Ջօը-երի հետ համագործակցուած աշխատելով ձեռնամուխ լինել վերոնշեալ խնդիրների լուծմանը: Բնական համարելով, որ ընթացքում կարող են խնդիրներ առաջանալ, նա կարեւորեց համատեղ ուժերով դրանց օպերատիւ լուծում տալը: Փոխվարչապետը մարզպետին յանձնարարեց աշխատանքները պահել ուշադրութեան կենտրոնում, իսկ <Հմհ-հայաստան> Պոակ-ի գլխաւոր գործադիր տնօրէնին` պարբերաբար տեղեկութիւններ ներկայացնել ընթացքի մասին:
  -   Տնտեսութիւն