Տ. Շահէ աբեղայ Անանեանը մասնակցել է Եհխ-ի «Հաւատք եւ կարգ» յանձնախմբի հերթական հանդիպմանը


Տ. Շահէ աբեղայ Անանեանը մասնակցել է Եհխ-ի «Հաւատք եւ կարգ» յանձնախմբի հերթական հանդիպմանը

  • 06-07-2011 14:06:19   | Հայաստան  |  Հասարակութիւն
Յունիսի 27-ից յուլիսի 2-ը Մոսկուայում (Ռուսաստանի Դաշնութիւն) տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հաւատք եւ կարգ» յանձնախմբի հերթական հանդիպումը` «Իշխանութեան աղբիւրները եկեղեցում» խորագրով: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ այս ժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում էր «Էջմիածին» ամսագրի փոխխմբագիր Տ. Շահէ աբեղայ Անանեանը: Հանդիպման հիմանական նպատակը «Վաղ եկեղեցու հայրերի միջոցով Աստուածաշնչի մեկնութեան» ձեռնարկի ստեղծումն է, որը կոչուած է հայրաբանական աւանդութեան կարճ ներածական դառնալու: Ձեռնարկը նախատեսւում է քրիստոնէական այն յարանուանութիւնների համար, որոնք ծանօթ չեն այդ աւանդութեանը:
  -   Հասարակութիւն